«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 12412014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
29 դեկտեմբերի 2011 թ. ք. Երևան |
N 3514-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 2034-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի օգոստոսի 16-ի «ԱԱՀ-ի հաշվարկի և ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևերը, դրանց լրացման կարգերը հաստատելու և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 14-ի N 1423-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2034-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հրամանով հաստատված N1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևի 18-րդ կետում «Հաշվետու ժամանակաշրջանում ներմուծված` ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգված ապրանքների (օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված)» բառերը փոխարինել «Ներմուծված այն ապրանքների, որոնց մասով օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն առաջանում է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար» բառերով,
2) հրամանով հաստատված N1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 22-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հաշվարկի 18-րդ կետում` [Ա] վանդակում լրացվում է ներմուծված այն ապրանքների մաքսային արժեքը, որոնց մասով Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասին համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում առաջացել է ԱԱՀ-ի վճարման պարտավորություն, իսկ [Բ] վանդակում` առաջացած ԱԱՀ-ի պարտավորության գումարը:»:
Կոմիտեի նախագահ |
Գ. Խաչատրյան |