Գլխավոր տեղեկություն
Համար
N 0241/3
Տիպ
Պարզաբանում
Ակտի տիպ
Base act (06.02.1995-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ 1995/6
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
06.02.1995
Ստորագրման ամսաթիվ
06.02.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.1995

Բոլոր շրջանային (քաղաքային)
հարկային պետական տեսչություններին,
Նախարարություններին
Գերատեսչություններին

 

1995 թ. փետրվարի 1-ից ավելացված արժեքի հարկի արտոնությունների կիրառման մի քանի հարցերի մասին

 

Կապված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման ընդունման հետ, տեղեկացնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկվում է 1995 թ. փետրվարի 1-ից: Դա նշանակում է մասնավորապես, որ այդ օրվանից դադարելու են գործել մի շարք հարկային արտոնություններ, որոնք սահմանված են եղել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով, մասնավորապես.

- քաղաքային մարդատար տրանսպորտի (բացի մարդատար էլեկտրատրանսպորտի) և ուղևորների մերձքաղաքային փոխադրումների ծառայությունների գծով. և բնակչությանը մատուցվող կոմունալ ծառայությունների (բացի ջրամատակարարման, ջերմային էներգամատակարարման և սանմաքրման) գծով.

- մինչև 18 տարեկան երեխաների ուսման վարձի գծով.

- թատերականացված, մարզական, կուլտուր-լուսավորական և զվարճալի միջոցառումների գծով.

- կյանքը թեթևացնող միջոցների գծով:

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի վերը նշված որոշման 2-րդ կետի «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 20-րդ (1994թ. դեկտեմբերի 10-ի խմբագրությամբ) կետով նախատեսված արտոնությունը (սննդամթերքի առանձին տեսակների գծով) սահմանվելու է ՀՀ կառավարության կողմից հաստատվող համապատասխան ցանկի նկատմամբ (ցանկի հաստատման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք):

Նախկինում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի (1993 թ. հունիսի 30-ի խմբագրությամբ ) 6 հոդվածի 20-րդ կետով, ինչպես նաև ՀՀ կառավարության 1993 թ. մարտի 31-ի հ.134 և 1993 թ. նոյեմբերի 26-ի հ. 590 որոշումներով, սննդամթերքի առանձին տեսակների արտադրության (սահմանված դեպքերում` նաև վաճառքի) գծով տրված արտոնությունները շարունակելու են գործել մինչև նոր ցանկի հաստատումը: Քանի որ այդ նոր ցանկը, համաձայն օրենքի, վերաբերվելու է միայն սննդամթերքի առանձին տեսակներին, ուստի ՀՀ կառավարության 26.11.93 թ. «ՀՀ տարածքում բնակչությանն իրացվող կամ վաճառվող սննդամթերքի առանձին տեսակներ և մանկական տեսականու որոշ ապրանքներ ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» թիվ 590 որոշմամբ սահմանված «մանկական տեսականի» ապրանքատեսակների իրացումը սկսած 1995 թ. փետրվարի 1-ից ավելացված արժեքի հարկով հարկվելու է ընդհանուր կարգով (անկախ սննդամթերքների առանձին տեսակների գծով նոր ցանկի հաստատման ժամանակից) և այդ մասով ՀՀ կառավարության թիվ 590 որոշմամբ սահմանված արտոնությունը գործելու է մինչև 1995 թ. փետրվարի 1-ը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան