«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 ապրիլի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32211197
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
28 ապրիլի 2011 թ. |
N 72-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԱՓԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2010 թ. նոյեմբերի 11-ին հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման հայեցակարգի 2.2-րդ բաժնի և հայեցակարգին կից Ծրագիր-ժամանակացույցի 7-րդ կետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հանձնարարել` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ-անշարժ գույքի պետական ռեգիստրներին`
1) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջնային (նախկինում չգրանցված) պետական գրանցման ժամանակ հատկացված հողամասի (կառուցապատված կամ չկառուցապատված) սահմանված ձևով կազմված և հողամասի հատկացման լիազոր մարմնի կողմից հաստատված հատակագծի ներկայացման դեպքում` հիմք ընդունելով ներկայացված հատակագիծը, իրավունքի պետական գրանցում կատարել առանց հողամասի չափագրման աշխատանքներ իրականացնելու և դրա դիմաց վճար գանձելու.
2) 1998 թվականի մարտի 1-ից հետո գրանցված անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրել և իրավունքների հետագա պետական գրանցում կատարել առանց անշարժ գույքի տեղազննություն և չափագրում կատարելու (բացառությամբ` գույքի հետ կատարված փոփոխությունների գրանցման, ինչպես նաև` երբ դիմումատուի կողմից նման պահանջ է ներկայացվում)` հիմք ընդունելով գույքի ու դրա նկատմամբ իրավունքների վերջին գրանցման տվյալները, սեփականատիրոջ (իրավատիրոջ) կողմից դիմումում նշված հայտարարությունն այն մասին, որ վերջին գրանցման տվյալները չեն փոփոխվել:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կոմիտեի նախագահ՝ |
Ե. Զախարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.07.2014, N 206-Ն | 25.08.2014, N 72-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|