Գլխավոր տեղեկություն
Համար
N 33-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.02.2012-16.07.2019)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.01/3(416) Հոդ.27
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.12.2011
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.07.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10012022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 դեկտեմբերի 2011 թ.

ք. Երևան

N 33-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգի 12-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի լիազորությունները հաստատելու մասին» N 21-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի լիազորությունները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հ. Քուշկյան

 

 

Հավելված

 ՀՀ առողջապահության նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 30-ի

N 33-Ն հրամանի

 

Հավելված

 ՀՀ առողջապահության նախարարի

2011 թվականի նոյեմբերի 15-ի

N 21-Ն հրամանի

 

Լ Ի Ա Զ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի լիազորություններն են`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված փորձաքննության արդյունքների հիման վրա դեղերի պետական գրանցման կամ այդ գրանցումը մերժելու, ինչպես նաև անվավեր ճանաչելու վերաբերյալ եզրակացության տրամադրումը,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան դեղագործական արտադրանքի վերաբերյալ անվտանգության, արդյունավետության, որակի, դրա կիրառելիության վերաբերյալ եզրակացության տրամադրումը,

3) դեղագործական արտադրանքի տեսակի (նոր դեղ, ջեներիկ դեղ, բուժիչ գեղարարական միջոց, կենսակտիվ սննդային հավելում և այլն) որոշումը,

4) դեղագործական արտադրանքի պետական գրանցման ներկայացված հայտերի փորձաքննության արդյունքների հիման վրա պետական գրանցման կամ գրանցումը մերժելու նպատակահարմարության մասին եզրակացության տրամադրումը,

5) դեղագործական արտադրանքի կլինիկական փորձարկումների հիմնավորվածության վերաբերյալ եզրակացության տրամադրումը,

6) փորձաքննության մեջ գտնվող դեղերի` դեղատոմսային, առանց դեղատոմսի տրվող, հիմնական և հսկվող դեղերի ցանկերին պատկանելության որոշումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

7) պետական գրանցման ենթակա դեղերի կիրառման հրահանգների հաստատումը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան