Գլխավոր տեղեկություն
Համար
N 207-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (16.02.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.04.15/8(391) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.02.2011
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 փետրվարի 2011 թ.
ք. Երևան

N 207-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Դավիթ Սարգսյանի 07.02.2011թ. N 2131 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2008 թվականի ապրիլի 14-ին անհատ ձեռնարկատեր Դավիթ Սարգսյանին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000283 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Դավիթ Սարգսյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

Նախարար

 Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան