Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.19/28(411).1 Հոդ.411.18
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.11.2011
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011526

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 8 նոյեմբերի 2011 թ. 
 ք. Երևան

 N 16-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 446-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 935-Ա որոշումը.

 

Հրամայում եմ `

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 446-Ն հրամանի մեջ (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները.

1) Հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1 և 2.2 կետերով.

«2.1 ՀՀ առողջապահության նախարարությունում լրագրողների հավատարմագրման համար պատասխանատու սահմանել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը».

«2.2 Սահմանել, որ համապատասխան գրությունները ստորագրելու իրավասություն ունի ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը»:

2. Հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգի» 6-րդ կետի առաջին պարբերությունում «իրականացնողը» բառից հետո լրացնել «անձնագրի պատճեն և» բառերը:

3. Հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգը» լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.1 կետով.

«13.1 Սույն կարգի 13-րդ կետի ա), բ), գ), դ), ե) ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում լրագրողների հավատարմագրումը դադարեցվում է 5-օրյա ժամկետում»:

 

 

 Հ. Քուշկյան