ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 փետրվարի 2011 թ. |
N 132-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՍԱՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «Արսանա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 26.01.2011 թվականի N 1351 դիմումը.
Հրամայում եմ՝
1. «Արսանա» փակ բաժնետիրական ընկերության (2009 թվականի փետրվարի 13-ին տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Կ-XX-001206 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Կասյան փող., շ. 2, թիվ 1, 2 հասցեն տեղափոխել ք. Երևան, Էրեբունի վարչ. շրջան, Էրեբունի 21/4 հասցե:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |