Գլխավոր տեղեկություն
Համար
N 79-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.03.2011-06.04.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.03.15/6(389) Հոդ.113
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
24.02.2011
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.04.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 մարտի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11611116

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

24 փետրվարի 2011 թ.
 ք. Երևան

 N 79-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՊԱՐՍՊՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ (ՄԵՏԱՂԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1942-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1419-Ն որոշման 3-րդ կետի պահանջներով.

Հաստատել`

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների (մետաղական արգելափակոցներ) պահպանման աշխատանքների կատարման և դրանց ընդունման կարգը, համաձայն հավելվածի:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

 

 

Հավելված

Տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի փետրվարի 24-ի

N 79-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՊԱՐՍՊՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ (ՄԵՏԱՂԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների (մետաղական արգելափակոցներ) պահպանման աշխատանքների կատարման, ինչպես նաև դրանց ընդունման սկզբունքները և մեթոդիկան:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների (մետաղական արգելափակոցներ ԳՈՍՏ 26804-86, ԳՈՍՏ ր 52605-2006) (այսուհետ` պարսպող հարմարանքներ) պահպանման հիմնական խնդիրն է` մշտապես ապահովել կառույցի պահպանվածությունն այնպիսի վիճակում, որը համապատասխանում է անվտանգ և անխափան երթևեկության ապահովման պահանջներին:

2. Պետական կարիքների համար Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների կապալի պայմանագրերը կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում նշված ժամկետով այն կապալառու կազմակերպությունների հետ, որոնք բավարարում են սույն կարգի V բաժնի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման մրցույթների առարկան և մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներ»-ում բերված նվազագույն տեխնիկական պահանջներին և ընտրվել են մրցութային կարգով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրպետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող պարսպող հարմարանքներն ըստ վիճակի խմբավորվում են համաձայն սույն կարգի Աղյուսակ 1-ի

 

Աղյուսակ 1

 

Վիճակը

Խումբը և ծածկագիրը

Վիճակի հիմնական
ցուցանիշներ

Վիճակի լրացուցիչ
ցուցանիշներ

Ցուցանիշ 1

Ցուցանիշ 2

Ցուցանիշ 1

Ցուցանիշ 2

Ճանապարհի երթևեկային
մասի եզրից
մինչև պարսպող հարմարանքների երեսամասը հեռավորության (նորմերով պա-հանջվում է` ոչ պակաս 0.9 մ) խախտումով հատվածներ
(տոկոսը ամբողջի նկատմամբ)

Պարսպող հարմարանք-ների նորմերով սահմանված բարձրության չափից
+/- 5 սմ-ից ավելի խախտումով հատվածներ(տոկոսը ամբողջի նկատմամբ)

Պարսպող հարմարանք-ների ներկվա-ծության խախտումով հատվածներ(տոկոսը ամբողջի նկատմամբ)

Պարսպող հարմարանքների լուսային անդրադարձիչների բացակայությամբ հատվածներ (տոկոսը ամբողջի նկատմամբ)

Լավ
Բավարար
Վատ

Լավ (ԱԼ)
Բավարար (ԱԲ)
Վատ (ԱՎ)

0-5
5-10
10-ից բարձր

0-5
5-10
10-ից բարձր

0-10
10-20
20-ից բարձր

0-10
10-20
20-ից բարձր

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՊԱՐՍՊՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԱՌԿԱ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

4. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող պարսպող հարմարանքների վիճակը բնորոշվում է դրանց շահագործողական և անվտանգ երթևեկության ապահովման հատկանիշներով: Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող պարսպող հարմարանքների վիճակի գնահատման հիմնական ցուցանիշներ են համարվում` ճանապարհի երթևեկային մասի եզրից մինչև պարսպող հարմարանքի երեսամասը հեռավորությունը և պարսպող հարմարանքի բարձրությունը: Լրացուցիչ ցուցանիշներ են համարվում` պարսպող հարմարանքի ներկվածության և պարսպող հարմարանքի լուսային անդրադարձիչների վիճակը: Եթե հիմնական ցուցանիշների գնահատման արդյունքում պարսպող հարմարանքի վիճակը բնութագրող խմբերը չեն համընկնում, ապա որպես պարսպող հարմարանքի վիճակի խումբ ընդունվում է ավելի ցածր խումբը (օրինակ` ցուցանիշ 1-ի համապատասխան վիճակը գնահատվում է որպես լավ, իսկ ցուցանիշ 2-ի համապատասխան` բավարար: Այս դեպքում, պարսպող հարմարանքի վիճակը գնահատվում է որպես բավարար):

5. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված N 1 Աղյուսակում օգտագործվող Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող պարսպող հարմարանքների վիճակների սահմանումները`

1) Լավ (ԱԼ) վիճակ` պարսպող հարմարանքների վիճակն է, երբ գնահատման պահին ճանապարհի երթևեկային մասի եզրից մինչև պարսպող հարմարանքի երեսամասը հեռավորության (նորմերով պահանջվում է` ոչ պակաս 0.9 մ) խախտումով հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 0-5% սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ, գնահատման պահին նորմերով սահմանված բարձրության չափից +/- 5 սմ-ից ավելի խախտումով հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 0-5% սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ, գնահատման պահին ներկվածության խախտումով մակերևույթների ընդհանուր մակերեսը կազմում է 0-10% սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ մակերեսի նկատմամբ, գնահատման պահին լուսային անդրադարձիչների բացակայությամբ հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 0-10% սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ:

2) Բավարար (ԱԲ) վիճակ` պարսպող հարմարանքների վիճակն է, երբ գնահատման պահին ճանապարհի երթևեկային մասի եզրից մինչև պարսպող հարմարանքի երեսամասը հեռավորության (նորմերով պահանջվում է` ոչ պակաս 0.9 մ) խախտումով հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 5-10% սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ, գնահատման պահին նորմերով սահմանված բարձրության չափից +/- 5 սմ-ից ավելի խախտումով հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 5-10% սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ, գնահատման պահին ներկվածության խախտումով մակերևույթների ընդհանուր մակերեսը կազմում է 10-20% սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ մակերեսի նկատմամբ, գնահատման պահին լուսային անդրադարձիչների բացակայությամբ հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 10-20% սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ:

3) Վատ (ԱՎ) վիճակ` պարսպող հարմարանքների վիճակն է, երբ գնահատման պահին ճանապարհի երթևեկային մասի եզրից մինչև պարսպող հարմարանքի երեսամասը հեռավորության (նորմերով պահանջվում է` ոչ պակաս 0.9 մ) խախտումով հատվածների ընդհանուր երկարությունը սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ 10%-ից բարձր է, գնահատման պահին նորմերով սահմանված բարձրության չափից +/- 5 սմ-ից ավելի խախտումով հատվածների ընդհանուր երկարությունը սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ 10%-ից բարձր է, գնահատման պահին ներկվածության խախտումով մակերևույթների ընդհանուր մակերեսը սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ մակերեսի նկատմամբ 20%-ից բարձր է, գնահատման պահին լուսային անդրադարձիչների բացակայությամբ հատվածների ընդհանուր երկարությունը սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ բարձր է 20%-ից:

6. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների վիճակի գնահատումը և պահպանման աշխատանքների ընդունումը իրականացվում է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման (այսուհետ` պատասխանատու) կողմից: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման «3»-րդ կետում նշված դրույթները, ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատուներ են սահմանվում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման հավելված N 1-ում նշված միջպետական նշանակության և հավելված N 2-ում նշված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված համապատասխան մարզի ենթակայության հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` մարզպետի հրամանով սահմանված պատասխանատու ստորաբաժանումը:

7. Ընթացիկ տարվա մինչև հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում հաջորդ տարվա համար պատասխանատուի կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների վիճակի գնահատում, որի հիման վրա որոշվում է պարսպող հարմարանքների վիճակը և խումբը` սույն կարգի Աղյուսակ 1-ում բերված ցուցանիշներին համապատասխան:

8. Ուսումնասիրության և գնահատման վերաբերյալ պատասխանատուի կողմից նախապատրաստվում է պարսպող հարմարանքների վիճակի գնահատման ակտ, որը հաստատվում է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՊԱՐՍՊՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման հիմնական նպատակն է` պարսպող հարմարանքների վնասվածքների առաջացման կանխարգելումը, վթարների հետևանքով առաջացած վնասվածքների վերացումը, գործող տեխնիկական նորմերից շեղված պարսպող հարմարանքների գործող տեխնիկական նորմերին համապատասխանեցնելը և ընթացիկ խնամքը: Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները, որոնք պարտադիր են պարսպող հարմարանքների պահպանման կապալառու կազմակերպությունների (այսուհետ` կապալառու) կողմից կատարման համար, հետևյալն են`

1) Զննումների և դիտարկումների պարբերական իրականացում: Զննումները և դիտարկումները պետք է կատարվեն կապալառուի կողմից պարբերաբար` նվազագույնը տասը օրը մեկ անգամ: Կապալառուն պարտավոր է գրանցումներ կատարել պարսպող հարմարանքների պահպանման մատյանում, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` զննման արդյունքում հայտնաբերված անսարքությունները կամ թերությունները վերացնելու ուղղությամբ: Տեխնածին կամ բնածին վթարների դեպքում տեղեկացված լինելուց կամ հայտնաբերելուց հետո ողջամիտ ժամկետում ձեռնարկում է երթևեկության անվտանգության ապահովման ժամանակավոր միջոցառումներ և անհապաղ տեղյակ պահում պատվիրատուին` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: Իրականացվող զննումների ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձվի պարսպող հարմարանքների ամրացմանը սյուներին, եզրերի թեքված մասերին, մակերևույթի հարթությանը, նրա վրա տեղադրված լուսային անդրադարձիչներին, ներկմանը, տեղադրման համապատասխանությանը գործող տեխնիկական նորմերին: Զննման ժամանակ անհրաժեշտ է պիկետաժավորել և քարտեզագրել առկա բոլոր թերությունները: Հեղույս-մանեկային և եռակցման միջոցով կատարված միացումներում թերությունների առկայության դեպքում դրանք համարակալվում են և գրանցվում պարսպող հարմարանքների պահպանման մատյանում:

2) Խնամքի և ընթացիկ նորոգման ապահովում: Պարսպող հարմարանքների կոնստրուկտիվ տարրերի ընթացիկ նորոգման և խնամքի աշխատանքների հիմնական նպատակն է` կանխել դրանց ժամանակից շուտ մաշվածությունը և շարքից դուրս գալը: Այդ նպատակով կապալառուն պարտավոր է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ` վերացնելով վնասվածքներն ու անսարքությունները: Որպես խնամքի և ընթացիկ նորոգման աշխատանքներ, կապալառուն պարտավոր է իրականացնել պարսպող հարմարանքների շահագործման համար անհրաժեշտ վիճակում գտնվելու ապահովման, առաջացած թերությունների, վթարների հետևանքով առաջացած վնասվածքների վերացման աշխատանքները: Պահպանման աշխատանքներն իրականացնելուն զուգահեռ, պատվիրատուի կողմից սահմանված հատվածներում և ժամկետներում, կապալառուն պարտավոր է բերել լավ վիճակին (ԱԼ) այն պարսպող հարմարանքները, որոնք պահպանման հանձնելու պահին գնահատվել են որպես բավարար (ԱԲ) և/կամ վատ (ԱՎ) վիճակում գտնվող պարսպող հարմարանքներ: Պահպանման հանձնման պահին բավարար (ԱԲ) և/կամ վատ (ԱՎ) վիճակում գտնվող պարսպող հարմարանքների լավ վիճակին (ԱԼ) բերման աշխատանքները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ-ի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետում նշված գարուն-ամառ-աշուն ժամանակահատվածում: Նշված աշխատանքների իրականացման վերջնաժամկետն է սահմանվում ընթացիկ տարվա հունիսի 30-ը: Ներկման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանվում ընթացիկ տարվա մայիսի 31-ը: Բնական աղետների (երկրաշարժ, սելավներ, գետերի վարարում, փլուզումներ, սողանքներ, խոշոր հրդեհներ, ձնահյուսքեր) արդյունքում վնասված պարսպող հարմարանքների վերականգնումը չի հանդիսանում պարսպող հարմարանքների պահպանումն իրականացնող կապալառուի պարտավորությունը:

 

IV. ՊԱՐՍՊՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ

 

10. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող պարսպող հարմարանքների պահպանման կապալառու կազմակերպությունը պարտավոր է վարել պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների մատյան (Ձև 3), որը պետք է լինի կարված, համարակալված էջերով և պատվիրատուի կողմից կնքված: Մատյանը պետք է պահվի կապալառու կազմակերպության գրասենյակում և տրամադրվի տվյալ ավտոմոբիլային ճանապարհի պետական կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության լիազոր ներկայացուցիչներին` պարսպող հարմարանքների պահպանման վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ գրանցելու նպատակով: Յուրաքանչյուր քաղաքացի իրավասու է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնին և/կամ տվյալ պարսպող հարմարանքների պահպանումն իրականացնող կազմակերպությանն իրազեկել պարսպող հարմարանքների վիճակի մասին:

11. Պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքները ընդունվում են հետևյալ կերպ`

1) Պահպանման միջանկյալ դիտարկում

Պարսպող հարմարանքների պահպանման միջանկյալ դիտարկումները պատասխանատուի կողմից իրականացվում են յուրաքանչյուր ամիս` առնվազն երեք անգամ: Միջանկյալ դիտարկման ժամանակ ստուգվում է պարսպող հարմարանքների պահպանման համապատասխանությունը սույն կարգի III բաժնի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման հիմնական նպատակները և հիմնական տեխնիկական պահանջները»-ում բերված պահանջներին և առկա թերություններն արձանագրվում են պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների միջանկյալ դիտարկման ամփոփագրում (Ձև 1): Արձանագրված թերությունները և դրանց վերացման ժամկետները գրանցվում են նաև պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների մատյանում: Պարսպող հարմարանքների պահպանման միջանկյալ դիտարկման ամփոփագրում և պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների մատյանի գրանցումների հիման վրա կատարվում է պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունումը:

2) Պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունում

Պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունումը իրականացվում է մինչև հաշվետու ամսին հաջորդող ամսվա յոթերորդ աշխատանքային օրը: Հիմնվելով միջանկյալ դիտարկումների արդյունքների վրա, կատարվում է պարսպող հարմարանքների պահպանման գնահատումը` արդյունքները ձևակերպելով պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների ընդունման ամսական ամփոփագրում (Ձև 2):

12. Պատասխանատուի կողմից պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքներն ընդունվում և տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի կողմից վճարվում են ամբողջությամբ, եթե ապահովված են սույն կարգի III բաժնում բերված պահանջները:

13. Պատասխանատուի կողմից պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքներն ընդունվում և տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի կողմից վճարվում են մասնակիորեն` աղյուսակ N 2-ում բերված տոկոսաչափերով նվազեցումով, եթե սույն կարգի III բաժնում բերված պահանջները լիարժեք ապահովված չեն:

 

Աղյուսակ 2

 

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական ԵՎ հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման պահանջների ապահովման արժեքների տոկոսային հարաբերակցությունը

 

Պարսպող հարմարանքների կոնստրուկտիվ տարրերի թերություններ և դրանց վերացման պահանջվող առավելագույն ժամկետը

Թերությունը սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում պարսպող հարմարանքների պահպանման արժեքից պակասեցվող %

1

Ամրացման սյուների թեքվածություն, ծռվածություն, բացակայություն` ընդհանուր քանակի 5 %-ից ավելի

15

2

Ամրացման հանգույցների հեղույս-մանեկ միացման բացակայություն, ոչ բավարար ձգվածություն, եռակցման կարերի անընդհատության խախտում

15

3

Մետաղական հորիզոնական թիթեղների բացակայություն, ծռվածություն (առավելագույնը`
25 մմ 1 գծմ.վրա), կոտրվածք, միացման հատվածներում եռակցման կարերի ընդհատվածություն, միջինը 1 քմ մակերեսի վրա 100 ք.սմ-ից ավելի կոռոզիայի ենթարկված հատվածներ

/Պահպանման միջանկյալ դիտարկումների ժամանակ թիթեղների ծռվածության չափումները իրականացվում են մի ամրացման սյունից մյուս ամրացման սյուն և հորիզոնական թիթեղի առավելագույն ճկվածքի չափը բաժանվում է սյուների միջև ընկած հեռավորության վրա: Թերությունը վերացնելուց հետո հորիզոնական թիթեղի ճկվածքի չափը պետք է համապատասխանի ԳՈՍՏ 26804-86-ում բերված պահանջին
(3 մմ 1 գծմ. վրա)/

20

4

Լուսային անդրադարձիչների բացակայություն, վնասվածք, խամրում` ընդհանուր քանակի 3%-ից ավելի

10

5

Մակերևույթների ոչ ամբողջական ներկված լինելը կամ դրա ոչ բավարար ընթեռնելիությունը

15

6

Եզրային թիթեղի բացակայություն կամ վնասվածք

15

7

Պարսպող հարմարանքների բարձրության անհամապատասխանությունը նորմերին` լավ վիճակում գտնվող պարսպող հարմարանքների ընդհանուր երկարության 5%-ից ավելի վրա

10

 

1-7 կետերում նշված թերությունների վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո 5-օրյա ժամկետում:

14. Ամսական ամփոփագրի տվյալների հիման վրա ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների տվյալ ամսվա պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի վերաբերյալ պատասխանատուի համապատասխան եզրակացությունը:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՊԱՐՍՊՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

15. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման մրցույթների առարկան է հանդիսանում պարսպող հարմարանքների պահպանումը պահանջող չափանիշներով ապահովող որակյալ կապալառու կազմակերպությունների ձեռք բերումը:

16. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման մրցույթներն անց են կացվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:

17. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման մրցույթներին կապալառու կազմակերպությունները պարտավոր են ներկայացնել աշխատանքների արժեքների հաշվարկները` Ձև 4-ի համապատասխան:

18. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման կապալառու կազմակերպությունների ձեռք բերման մրցույթների մասնակիցներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են

1) Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա հետևյալ հիմնական մեքենասարքավորումները`

 

Հ/հ

Անվանումը

Պահանջվող քանակը

Սեփականության ձևը

1

Ուղևորաբեռնատար
ավտոմեքենա

Նվազագույնը` 2 հատ

Սեփական կամ վարձակալած

2

Ամբարձիչ

Նվազագույնը` 1 հատ

Սեփական կամ վարձակալած

3

Կոմպրեսոր

Նվազագույնը` 1 հատ

Սեփական կամ վարձակալած

4

Եռակցման սարք

Նվազագույնը` 1 հատ

Սեփական կամ վարձակալած

5

Ներկման սարքավորում

Նվազագույնը` 1 լրակազմ

Սեփական կամ վարձակալած

 

2) Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա 3 մասնագետ` տրանսպորտի և/կամ շինարարության և/կամ մեխանիկայի բնագավառի բարձրագույն և/կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ:

Ձև 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՊԱՐՍՊՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

Ճանապարհի անվանումը`__________________________________________

 

Ճանապարհի վրա գտնվող պահպանվող պարսպող հարմարանքների տեղադրությունը (աջ կողմ` կմ….-կմ….. , ձախ կողմ` կմ….-կմ…..)

_______________________________________________________________________________________

 

Հ/հ

Թերությունները

Թերության տեղադրությունը

Վերացման ժամկետը

1

2

3

4

 

1

     

2

     

3

     
 

4

     

5

     

6

     
 

7

     

8

     
       

 

Ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման լիազոր ներկայացուցիչ

_________________________________________________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

_____ ________________ 20 թ.

 

Ձև 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՊԱՐՍՊՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

Ճանապարհի անվանումը`__________________________________________

 

Ճանապարհի վրա գտնվող պահպանվող պարսպող հարմարանքների տեղադրությունը (աջ կողմ` կմ….- կմ…. , ձախ կողմ` կմ….-կմ…..)`

________________________________________________________________________________________

 

Տարին ________________ ամիսը ___________________

 

NN ը/կ

Պարսպող հարմա-րանքների պահ-պանման արժեքը

Նվազեցման տոկոսներն ըստ կոնստրուկտիվ տարրերի

Նվազեցման ընդհանուր տոկոսը

Նվա-զեցվող գումարը

Ամրաց-ման սյուներ

Ամրաց-ման հանգույց

Մետա-ղական հորիզո-նական թիթեղ

Լուսային անդրա-դարձիչներ

Ներկված մակերևույթ

Բարձրության անհամապա-տասխա-նություն նորմերին

Եզրային թիթեղի բացակա-յություն

                     

 

Կատարողականի գումարը նվազեցումից հետո՝ __________________ դրամ։

 

_________________________________________________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Կապալառու կազմակերպության լիազոր ներկայացուցիչ

_________________________________________________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

_____ ________________ 20 թ.

 

Ձև 3

 

Պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների տիպային մատյանի ձԵՎ

 

1. Կապալառու __________________________

2. Պատվիրատու ________________________

3. Կապալի պայմանագիր N ________________

4. Ճանապարհի անվանումը ____________________________

5. Հայտնաբերված թերությունների մասին գրառումներ`

 

Արձանագրված թերության հայտնաբերման մասին գրառումներ

Արձանագրված թերության վերացման մասին գրառումներ

Ամսա-թիվ

Կոնստրուկ-տիվ տարր

Թերու-թյան տեղա-դրու-թյունը

Արձա-նագրված թերության նկարա-գրու-թյունը

Վերաց-ման ժամ-կետը

Թերու-թյունը արձա-նագրողի անունը, ազգա-նունը, պաշտոնը և ստորա-գրությունը

Կապա-լառուի ներկայա-ցուցչի անունը, ազգա-նունը, պաշտոնը և ստորա-գրությունը

Վերացված է սահ-մանված ժամ-կետում

Սահման-ված ժամ-կետում չի վերացվել

Ստու-գումը իրակա-նացնողի անունը, ազգա-նունը, պաշտոնը և ստորա-գրությունը

Կապալա-ռուի ներկայա-ցուցչի անունը, ազգա-նունը, պաշտոնը և ստորա-գրությունը

                     

 

6. Գրառումներ կատարված զննումների վերաբերյալ`

 

Զննման օրը, ամիսը

Արձանագրված թերություն/վնասվածք (նշել որ կոնստրուկտիվ տարրերում)

Կապա-լառուի պատասխա-նատուի ստորա-գրությունը

Կապա-լառուի պարսպող հարմա-րանքների պահ-պանման պատասխա-նատուի հանձնարա-րականը

Կապա-լառուի պարսպող հարմա-րանքների պահ-պանման պատասխա-նատուի ստորա-գրությունը

Թերության/վնասվածքի վերացման համար կատարված աշխա-տանքները և դրանց կատարման օրը, ամիսը

Մեկնաբա-նություն

             

 

7. Գրառումներ պարսպող հարմարանքների պահպանման կատարված այլ աշխատանքների վերաբերյալ

 

Աշխատանքի տեսակը

Տեղադրու-թյունը

Աշխատանքի կատարման օրը, ամիսը

Կապալառուի պատասխանատուի ստորագրությունը

       

 

Ձև 4

 

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական ԵՎ հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային
ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների արժեքների հաշվարկներ

 

1) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների 1 գծ.մ-ի պահպանման աշխատանքների արժեք

 

N

Հիմնական աշխատանքների անվանումը

Տարվա կտրվածքով պարսպող հարմարանքների 1 գծ.մ-ի պահպանման արժեք (ՀՀ դրամ)

1.1

Ամրացման սյուների թեքվածության, ծռվածության վերացում և բացակայող ամրացման սյուների տեղադրում

 

1.2

Ամրացման հանգույցների հեղույս-մանեկ միացման բացակայության վերացում, ոչ բավարար ձգվածության վերացում, եռակցման կարերի անընդհատության խախտման վերացում

 

1.3

Մետաղական հորիզոնական թիթեղների ծռվածության ուղղում, բացակայող թիթեղների տեղադրում, կոտրվածքների վերացում, միացման հատվածներում եռակցման կարերի ընդհատվածության վերացում, կոռոզիայի վերացում

 

1.4

Լուսային անդրադարձիչների լրացում, վնասվածքների վերացում, խամրածների փոխարեն նորերի տեղադրում

 

1.5

Ներկում, ներկի վնասվածքների վերացում

 

1.6

Բացակայող կամ վնասված եզրային թիթեղի տեղադրում

 

1.7

Լավ վիճակում գտնվող պարսպող հարմարանքների նորմերով սահմանված բարձրության ապահովում

 

Ընդամենը

 

2.

Այլ ծախսեր

 

Ընդամենը

 

3.

Շահութաբերություն___________%

 

Ընդամենը

 

ԱԱՀ-20 %

 

Ամբողջը` տարվա կտրվածքով պարսպող հարմարանքների 1գծ.մ-ի պահպանման համար

 

 

2) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող բավարար և վատ վիճակում գտնվող 1 գծ.մ պարսպող հարմարանքների լավ վիճակին բերելու աշխատանքների արժեք

 

N

Հիմնական աշխատանքների անվանումը

Բավարար և վատ
վիճակում գտնվող պարսպող հարմարանքների
1 գծ.մ-ի լավ վիճակին
բերելու արժեք
(ՀՀ դրամ)

1.1

Ճանապարհի երթևեկային մասի եզրից մինչև պարսպող հարմարանքների երեսամասը նորմերով սահմանված հեռավորության ապահովում

 
1.2

Նորմերով սահմանված բարձրության ապահովում

 


Ընդամենը

 
2.

Այլ ծախսեր

 


Ընդամենը

 
3.

Շահութաբերություն___________%

 


Ընդամենը

 


ԱԱՀ-20 %

 

Ամբողջը` բավարար և վատ վիճակում գտնվող պարսպող հարմարանքների 1 գծ.մ-ի լավ վիճակին բերելու համար

 

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի 

ղեկավար

Վ. Ջիլավյան