Գլխավոր տեղեկություն
Համար
N 50-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.03.2011-11.02.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.03.01/5(388) Հոդ.94
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
11.02.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 փետրվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411102

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

11 փետրվարի 2011 թ.

N 50-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել հաստատագրված վճարով հարկվող գործունեության վերսկսման կամ դադարեցման մասին դիմումի ձևը և լրացման կարգը` համաձայն հավելվածի:

 

Կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2011 թ. փետրվարի 11-ի

N 50-Ն հրամանի

 

Ձև

_____________________________________________________
լրացվում է հարկային տեսչության անվանումը

 

 

Փաստաթղթի համարը`________________________________
(լրացվում է հարկային տեսչության կողմից)

 

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատագրված վճար վճարողի անվանումը ________________________________________

______________________________________________________________________________

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

3. Տեղեկացնում եմ, որ գործունեության իրականացման հետևյալ վայրում (հասցեում) վերսկսում եմ հաստատագրված վճարով հարկվող գործունեությունը`

N

Գործունեության իրականացման վայրը (հասցեն)

Գործունեության տեսակը

Օբյեկտի նույնականացման համարը` լրացվում է հարկային տեսչության կողմից

1

2

3

4

       
       
       
       
       
       
       

Կից ներկայացնում եմ հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին նոր հայտարարություն (հայտարարություններ):
          Առդիր ________ թերթ:

4. Տեղեկացնում են, որ գործունեության իրականացման հետևյալ վայրում (հասցեում) դադարեցնում եմ հաստատագրված վճարով հարկվող գործունեությունը.

N

Գործունեության իրականացման վայրը (հասցեն)

Գործու-նեության տեսակը

Գործունեության դադարեցման սկիզբը
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

Օբյեկտի նույնականացման համարը` լրացվում է հարկային տեսչության կողմից

1

2

3

4

5

         
         
         
         
         
         
         

Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր)

___________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Հաշվապահ

 

___________________________________________________

 ստորագրությունը, անունը, ազգանունը

Դիմումի ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

_________ _____________________ 20  թ.

 (լրացվում է հարկային տեսչության կողմից)

ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Դիմումը լրացվում և ներկայացվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ Օրենք) 10-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան: Դիմումը ներկայացվում է նախապես` գրավոր մինչև հաստատագրված վճարով հարկվող գործունեությունը դադարեցնելը կամ վերսկսելը:

2. Դիմումը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից դիմումը հաշվառելուց (գրանցելուց) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:

3. Դիմումի ձևի 1-ին կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:

4. Դիմումի ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

5. Դիմումի ձևի 3-րդ կետի աղյուսակի`

1) 2-րդ սյունակում լրացվում է գործունեության իրականացման վայրը (հասցեն), որտեղ վերսկսվում է հաստատագրված վճարով հարկվող գործունեությունը, իսկ 3-րդ սյունակում` հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակը: Ավտոտրանսպորտային գործունեության վերսկսման դեպքում դիմումի ձևի 3-րդ կետի աղյուսակի 2-րդ (գործունեության իրականացման վայրը (հասցեն)) սյունակում լրացվում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, պետհամարանիշը, իսկ 3-րդ (գործունեության տեսակը) սյունակում` ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված իրականացվող ավտոտրանսպորտային գործունեության տեսակը` թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրում կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն կամ բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն:

2) 4-րդ սյունակը (օբյեկտի նույնականացման համարը) լրացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության կողմից:

6. Մեկից ավելի գործունեության իրականացման վայրում (հասցեում) գործունեությունը վերսկսելու դեպքում գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) համար աղյուսակում տվյալները լրացվում են առանձին տողերով:

7. Գործունեության վերսկսման դեպքում դիմումին կից ներկայացվում է հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին նոր հայտարարությունը (հայտարարությունները)` լրացնելով առդիր թերթերի քանակը:

8. Դիմումի ձևի 4-րդ կետի աղյուսակում լրացվում է գործունեության իրականացման վայրը (հասցեն), որտեղ դադարեցվում է հաստատագրված վճարով հարկվող գործունեությունը, դադարեցվող գործունեության տեսակը և գործունեության դադարեցման սկիզբը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Ընդ որում, գործունեության դադարեցման սկիզբը չի կարող դիմումի ներկայացման օրվանից ավելի շուտ լինել: Ավտոտրանսպորտային գործունեության դադարեցման դեպքում դիմումի ձևի 4-րդ կետի աղյուսակի 2-րդ (գործունեության իրականացման վայրը (հասցեն)) սյունակում լրացվում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, պետհամարանիշը, իսկ 3-րդ (գործունեության տեսակը) սյունակում` ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված իրականացվող ավտոտրանսպորտային գործունեության տեսակը` թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրում կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն կամ բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն:

9. Դիմումի ձևի 4-րդ կետի աղյուսակի 5-րդ սյունակը (օբյեկտի նույնականացման համարը) լրացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության կողմից:

10. Մեկից ավելի գործունեության իրականացման վայրում (հասցեում) գործունեությունը դադարեցնելու դեպքում գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) համար աղյուսակում տվյալները լրացվում են առանձին տողերով: