Գլխավոր տեղեկություն
Համար
N 55-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (22.01.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.15/4(387) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.01.2011
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 հունվարի 2011 թ.
ք. Երևան

N 55-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԵՐԿԱԴՈ ՀՈԼԴԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Մերկադո Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 14.01.2011թ. N 314 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2006 թվականի փետրվարի 6-ին և 2009 թվականի հուլիսի 10-ին «Մերկադո Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Կ-XX-000804 և Կ-XX-001259 լիցենզիաները։

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝

1) ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Մերկադո Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին։

 

Հ. Քուշկյան