ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
13 հոկտեմբերի 2010 թ. |
N 561-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՊԱՊ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00274 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ՊԱՊ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի սեպտեմբերի 22-ի գրությունը` «ՊԱՊ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՏԾ N 00274 լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու մասին.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի օգոստոսի 17-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 391-Ա հրամանի 1-ին կետում նշված «ՊԱՊ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հունիսի 9-ի ՏԾ N 00274 լիցենզիայի գործողության կասեցումը 2010 թվականի սեպտեմբերի 27-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Մ. Վարդանյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|