«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011260
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 մայիսի 2011 թ. |
N 612-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 395-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման կարգը հաստատելու մասին» N 395-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումը.
1) կարգը լրացնել նոր 4.1 կետով.
«4.1 Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում ստացած մանկավարժական աշխատողների, կամ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների, որոնց 61 և ավելի տարին լրանում է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, հավաստագրումը և քննությունը իրականացվում է առանց հարցազրույցի փուլի:»:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Ա. Աշոտյան |