ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
2 հունիսի 2010 թ. |
N 269-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԴԱՆԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00224 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ԴԱՆԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի մայիսի 18-ի գրությունը` «ԴԱՆԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՏԾ N 00224 լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու մասին.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի մարտի 2-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 109-Ա հրամանի 1-ին կետում նշված «ԴԱՆԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00224 լիցենզիայի գործողության կասեցումը 2010 թվականի մայիսի 23-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Մ. Վարդանյան |