Գլխավոր տեղեկություն
Համար
N 90-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.15/17(400) Հոդ.283
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 32011303

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

16 հունիսի 2011 թ.

N 90-Ն

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 61-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման հերթական քայլերի և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 636-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգը հաստատելու մասին» թիվ 61-Ն հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Հավելվածի 13-րդ կետի ա) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) իրավաբանական անձի պետական գրանցման համարը,»:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2011 թվականի օգոստոսի 1-ից:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան