Գլխավոր տեղեկություն
Համար
N 409-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (26.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.05.16/11(394) Հոդ.203
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.04.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 մայիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011216

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 ապրիլի 2011 թ. 

 N 409-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 395-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննության կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 395-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Հրամանով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) ամբողջ տեքստում «Հավաստագրման հանձնաժողով» բառերը փոխարինել «Հանձնաժողով» բառով:

2) Կարգի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«5. Քննության անցկացման և հավաստագրման գործընթացը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության» թիվ 396-Ն հրամանով հաստատված կարգի 6-րդ կետի 1-ին և/կամ 2-րդ ենթակետերով սահմանված գործունեություն իրականացնող հանձնաժողովները (այսուհետ` հանձնաժողով)։»։

3) 12-րդ կետի 2-րդ ենթակետում «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «ստուգված» բառը,

4) կարգի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

5) «14. Հավաստագրման կամ հավաստագրման քննության հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իրավազոր է, եթե նիստին ներկայացել է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ։ Եթե նիստն իրավազոր չէ, քննությունը (կամ քննության համապատասխան փուլը) համարվում է չկայացած և 10-օրյա ժամկետում անցկացվում է կրկնակի քննություն։

1) Ընդունված են համարվում հանձնաժողովի այն որոշումները, որոնք բաց գաղտնի քվեարկությամբ ստացել են առնվազն 4 ձայն։

 2) Կրկնակի քննության ժամանակ քննությանը մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում և սահմանված կարգով ձևավորվում է նոր հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության» կարգին համապատասխան։»։

6) կարգի 15-րդ, 17-րդ և 17.1 կետերը ուժը կորցրած ճանաչել.

7) կարգի 22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ «Քննության կամ քննության գրավոր և հարցազրույցի փուլերի մասնակիցների խմբերը կազմավորվում են.

1) Քննության գրավոր փուլի մասնակից խմբերի թիվը (մինչև 70 դիմումի դեպքում) կազմում է մինչև 3 խումբ, 70-ից 100 դիմումի դեպքում` 1 խումբ։

Հարցազրույցի փուլի մասնակիցների թիվը մեկ խմբում չի կարող գերազանցել` 50»,

8) կարգի 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«28. Թեստավորման փուլը հաղթահարած Հավակնորդի հետ, նախարարության կողմից սահմանված ժամանակացույցին համապատասխան (նույն օրը կամ հաջորդ օրը), անցկացվում է հարցազրույց։»,

9) կարգի 61-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«61. Հավակնորդների հետ հարցազրույցն անցկացվում է սույն կարգի 28-րդ կետի պահանջին համապատասխան։»,

10) կարգի 75-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Քննության հարցազրույցի փուլի ավարտից հետո Հավաստագրման հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր Հավակնորդի համար կազմում է հավաստագրման թերթ»:»,

11) կարգի 78-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«78. Քննության վերջնական արդյունքները հրապարակվում են քննության բանավոր փուլն անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես։»:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման։

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ` Մ. Մկրտչյանին։

 

 

Ա. Աշոտյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան