Գլխավոր տեղեկություն
Համար
N 1740-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2011-19.08.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.05.23/11(394).1 Հոդ.209.3
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.12.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.08.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մայիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011225

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 դեկտեմբերի 2010 թ.

N 1740-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0204 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆ-ՍՊԱ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության կրթական համակարգի բարելավման հարցերով աշխատանքային խմբի և ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի փորձագիտական եզրակացությունները`

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան-սպա» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Աբրահամյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշմամբ հաստատված միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում լրացում կատարելուց հետո, սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Ա. Աշոտյան

 

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի
2010 թ. դեկտեմբերի 27-ի
N 1740-Ն հրամանի

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0204 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0204 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Մասնագետ» որակավորման աստիճանի «Ոստիկան-սպա» որակավորումը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի թիվ 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 73-Ն որոշմամբ։

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության համար մասնագիտացումներ չեն սահմանվել։

3. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն ավարտած, պետական ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտին շնորհվում է «Ոստիկան-սպա» որակավորում։

4. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը իրականցվում է առկա ուսուցման ձևով։

5. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի իրականացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի։

6. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 2628 ժամ է, առավելագույն ծավալը՝ 4088 ժամ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0204 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

7. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկան-սպա» որակավորմամբ մասնագետը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները.

1) տեսուչ (բացառությամբ ճանապարհային ոստիկանության տեսուչի)։

8. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ մասնագետի` զբաղմունքների ոլորտում մասնագիտական պարտականություններն են.

1) ուսումնասիրում և անմիջական ղեկավարին է ներկայացնում սպասարկվող տարածքի օպերատիվ իրավիճակը և դրա հիման վրա կազմում աշխատանքային պլաններ,

2) կասեցնում է իրավախախտում թույլ տվող անձանց հակաիրավական գործողությունները, կազմում է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ և անհրաժեշտության դեպքում դրանք ուղարկում ըստ ենթակայության,

3) իրականացնում է անհատական նախականխման աշխատանքներ,

4) հանցագործություններ և վարչական իրավախախտումներ ծնող պատճառներն ու նպաստող պայմանները պարզելու, և այդ ուղղությամբ արդյունավետ պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնելու նպատակով սպասարկվող տեղամասում համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, համատիրությունների, այլ կազմակերպությունների, ինչպես նաև տեղամասի բնակիչների հետ,

5) հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ և այլ տեղեկություններ ստանալու դեպքում անմիջապես իրազեկում է ոստիկանության ստորաբաժանման պետին և մինչև օպերատիվ խմբի ժամանելն իր իրավասության սահմաններում կատարում դատավարական անհրաժեշտ գործողություններ (դեպքի վայրի պահպանում, ականատես անձանց հայտնաբերում և այլն),

6) սպասարկվող տեղամասի օպերատիվ իրավիճակի եռամսյակային վերլուծության հիման վրա ղեկավարությանն առաջարկություններ է ներկայացնում սպասարկվող տարածքում պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև պարեկապահակետային վերակարգերի տեղաբաշխման ուղղությամբ,

7) հայտնաբերում է օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց կամ նրանց հավաքատեղիները,

8) սպասարկվող տարածքում օպերատիվ իրադրության իր ուսումնասիրությունների հիման վրա հանդես է գալիս` հասարակական կարգի պահպանմանը մասնակցող ուժերի և միջոցների առավել նպատակային տեղաբաշխման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկություններով,

9) սպասարկվող տեղամասում ծառայություն կատարող ոստիկանության վերակարգերին տեղեկացնում է տեղամասում օպերատիվ իրավիճակի փոփոխման, կատարված հանցագործությունների և կասկածվող անձանց մասին,

10) ապահովում է այն տուժողների և վկաների անվտանգությունը, որոնց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում,

11) վթարների, հրդեհների, տարերային աղետների կամ այլ արտակարգ իրավիճակների ժամանակ ձեռնարկում է անհետաձգելի միջոցներ մարդկանց կյանքը փրկելու, գույքը պահպանելու ուղղությամբ, նրանց ցույց տալիս առաջին բժշկական օգնություն,

12) միջոցներ է ձեռնարկում շրջակա միջավայրի պահպանության և բնակչության էկոլոգիական անվտանգության ուղղությամբ,

13) սպասարկվող տեղամասում անօրինական գործող կրոնական և հասարակական կազմակերպություններ հայտնաբերելու դեպքում հարցի իրավական կարգավորման ուղղությամբ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ,

14) սպասարկվող տեղամասում օրենքով սահմանված կարգով ստուգում է ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների, զենքի, ռազմամթերքի (բացառությամբ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ենթակայության), թմրանյութերի, հոգեմետ նյութերի պահման վայրերում տեխնիկական ամրացվածության վիճակը և ոստիկանության այլ ստորաբաժանումների ու շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում հայտնաբերված թերությունները վերացնելու և այլ իրավախախտումները նախականխելու, կանխելու, դրանց ծնող պատճառներն ու նպաստող պայմանները հայտնաբերելու և վերացնելու ուղղությամբ,

15) օրենքով սահմանված կարգով ստուգում է ժամանակավոր օգտագործման համար զենք ստացած և զենքի սեփականատեր հանդիսացող անձանց բնակության վայրերում զենք պահելու պայմանները,

16) սպասարկվող տեղամասի բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ է տանում հանցավոր և այլ ոտնձգություններից օրենքի սահմաններում պաշտպանվելու ձևերի և միջոցների մասին,

17) բնակչության շրջանում աշխատանքներ է տանում ալկոհոլային խմիչքներ չարաշահող, թմրադեղեր և հոգեներգործուն նյութեր օգտագործող, հոգեկան ագրեսիվ հիվանդ անձանց հատուկ բժշկական հիմնարկներ կամավոր բուժման ներկայանալու նպատակով, իսկ շրջապատի համար վտանգ ներկայացնող հոգեկան հիվանդ անձանց կամավոր բուժման չներկայանալու դեպքում միջոցներ է ձեռնարկում օրենքով սահմանված կարգով նրանց նկատմամբ հարկադիր բուժում նշանակելու նպատակով,

18) սպասարկվող տեղամասում հայտնաբերում է մուրացիկ, թափառաշրջիկ, բռնության ենթարկված երեխաների և համագործակցելով օրենքով լիազորված մարմինների հետ, նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկում է համապատասխան միջոցներ,

19) անհրաժեշտության դեպքում կարգավորում է ճանապարհային երթևեկությունը և վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նկատմամբ,

20) անձնագրային ռեժիմի խախտումները տեղամասում բացառելու նպատակով իրականացնում է ստուգայցեր` բնակչությանը տեղեկացնելով անձնագրային համակարգի կանոնների մասին,

21) հսկողություն է իրականացնում սպասարկվող տեղամասում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տարանցիկ գտնվելու և (կամ) երթևեկելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման նկատմամբ,

22) անձնագրային ռեժիմի խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ կիրառում է վարչական ներգործության միջոցներ,

23) մասնագիտական պարապմունքների ընթացքում պարբերաբար ուսումնասիրում է իր գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտերը,

24) իրականացնում է օրենքով վերապահված այլ գործառույթներ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0204 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

9. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար պետք է ապահովի՝

1) ոստիկանական գործունեության բնագավառի կարողություններն ու հմտությունները ձեռք բերելու համար պահանջվող ծավալով տեսական ու գործնական գիտելիքների յուրացում,

2) ծառայողական և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում աշխատանքային կոլեկտիվի անդամների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու, դրանք պարզաբանելու կարողության ձևավորում,

3) ինչպես տիպական, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում մասնագիտական հարցերի լուծումների տարբերակներ առաջարկելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորում,

4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն և հարկադրանքի այլ միջոցներ գործադրելու հմտությունների ձևավորում,

5) օպերատիվ-հետախուզական գործունեության հմտությունների ձևավորում,

6) մասնագիտական և ընդհանուր բնույթի տեղեկատվության գոյություն ունեցող աղբյուրներից օգտվելու, անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու կարողության ձևավորում,

7) ոստիկանական գործառույթներ իրականացնելիս անհրաժեշտ տեխնիկական միջոցներ կիրառելու հմտությունների ձևավորում,

8) ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողությունների ձևավորում:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

 ՊԱՀԱՆՋՆԵՐ 0204 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

10. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում շրջանավարտի համար պետք է ապահովի՝

1) ՀՀ Սահմանադրության, ոստիկանական ծառայության բնագավառը կարգավորող նորմատիվ հիմնական ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,

2) հայոց լեզվի տիրապետում,

3) երկու օտար լեզուներով հաղորդակցում,

4) առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոնները տիրապետելու իմացություն,

5) ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն,

6) անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) հոգեբանության, միջանձնային փոխհարաբերությունների, վարվելակերպի, գործարար հաղորդակցման տարրական կանոնների իմացություն։

11. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում շրջանավարտի համար ապահովելու է՝

1) էկոլոգիական հիմնական հասկացություններին, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկում,

2) արտակարգ իրավիճակների մասին պատկերացումների ձևավորում և արտակարգ իրավիճակներում գործելու սկզբունքներին տիրապետում, փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքի և փրկարարական տեխնիկայի վերաբերյալ պատկերացումների ձևավորում, անհատական պաշտպանության միջոցների օգտագործման կարողություն։

12. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ապահովում է շրջանավարտի կողմից առանցքային հմտություններին տիրապետումը՝ օգտվելով աղյուսակ 1-ում բերված մոդուլներից։

13. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը շրջանավարտի համար ապահովում է ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների ձեռքբերումը՝ օգտվելով աղյուսակ 2-ում բերված մոդուլներից:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

 ՊԱՀԱՆՋՆԵՐ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0204 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

14. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ կիրառվում են ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները» N 25-Ն որոշման պահանջները։

15. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովված լինի ուսանողի համար մատչելի տեղեկատվական նյութերով (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), ինչը, ըստ բովանդակության պետք է համապատասխանի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների լրիվ ցանկին։

2) Յուրաքանչյուր առարկայի և մոդուլի, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման բոլոր ձևերի գծով (տեսական, գործնական պարապմունքների, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների, կուրսային և դիպլոմային աշխատանքների և այլն) պետք է առկա լինեն դասագրքեր, ուսումնամեթոդական, մեթոդական ձեռնարկներ, ուղեցույցեր, գործնական խաղերի սցենարներ, թեստային հանձնարարականների հավաքածուներ, մեթոդական մշակումներ, ցուցումներ, երաշխավորություններ, տեղեկատվական գրականություն, դիտողական նյութեր, ուսուցման տեխնիկական միջոցներ, ինչպես նաև միջանկյալ և ամփոփիչ ատեստավորման նյութեր։

16. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝

ա. Ընդհանուր հումանիտար առարկաների

բ. Անհատական համակարգիչների

2) Մասնագիտական լսարաններ.

ա. Ծառայության իրականացման մարտավարության լսարան

բ. Կրիմինալիստիկայի լսարան

գ. Հատուկ տեխնիկայի լսարան

դ. Իրավագիտության լսարան

ե. Կրակային լսարան

զ. Հոգեբանության լսարան

3) Հրաձգարան՝

ա. Մարտական

բ. Լազերային

4) Սպորտային համալիր՝

ա. Մարզադահլիճ

բ. Մարզահրապարակ։

Կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, մասնագիտացված լսարաններ։

17. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակեպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնական տարվա սկիզբը սահմանվում է սեպտեմբերի 1-ը,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերանզանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը՝ առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

6) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

7) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը։

18. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի որոշակի մասի ուսուցումն իրականացվում է ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների ձևով: Պրակտիկաների ընթացքում ուսանողները կատարելագործում են իրենց գործնական հմտությունները։

2) Պրակտիկայի տևողությունը սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով։

3) Պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները` համաձայնեցնելով շահագրգիռ ստորաբաժանումների հետ։

4) Պրակտիկաների անցկացումը վարում են գործնական ուսուցման ղեկավար-դաստիարակները, դասախոսները։

5) Պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում ոստիկանության ստորաբաժանումներում։

19. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու ընթացքում ուսանողների միջանկյալ և ամփոփիչ ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագրով ուսուցման ընթացքը վերահսկելու և արդյունքների ձեռքբերումը գնահատելու նպատակով անց է կացվում ուսանողների միջանկյալ ատեստավորում, իսկ որակավորում շնորհելու համար՝ շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորում։

2) Միջանկյալ ատեստավորում կարող է անցկացվել ինչպես ուսումնական կիսամյակի ընթացքում, այնպես էլ վերջում։

3) Ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ներառվող նյութի ծավալի և ժամկետների մասին։

4) Միջանկյալ ատեստավորման համար ընտրված ուսումնական նյութը չի կարող ավելին լինել երկու անընդմեջ կիսամյակների նյութից։

5) Շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անցկացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով։

6) Պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա համոզվել սույն չափորոշչով 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան-սպա» որակավորմամբ մասնագետի համար սահմանված պահանջներին շրջանավարտի համապատասխանության մեջ:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

 ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0204 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան-սպա» որակավորման մասնագետի հիմնական կրթական ծրագիրն իրականացվում է հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը, որը չպետք է սահմանափակի ուսումնական գործընթացի իրականացման եղանակների, ձևերի, մեթոդների ընտրության հնարավորությունները։

21. Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնող կազմակերպությունը օրինակելի ուսումնական պլանը կիրառելիս՝

1) օգտվելով սույն չափորոշչով սահմանված օրինակելի ուսումնական պլանից կազմում և հաստատում է մասնագիտության ուսումնական պլանը,

2) կարող է մասնագիտության ուսումնական պլանը կազմելիս փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանուր պահանջները,

3) կարող է փոփոխել առանձին առարկաների և մոդուլների ծրագրային նյութի բովանդակությունը` պահպանելով արդյունքները և կատարման չափանիշները,

4) առարկայի և /կամ/ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշում է տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

5) պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշում է ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

6) մասնագիտական առարկաների և մոդուլների ուսումնական ծրագրերը կազմելիս հաշվի է առնում գործադիր իշխանությունների, ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների առաջարկությունները,

7) ընտրում է շրջանավարտների` սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերից մեկը:

 

Աղյուսակ 1, 2, 3

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.07.2019, N 380-Ն 19.08.2019, N 1740-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան