Գլխավոր տեղեկություն
Համար
N 1262-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.10.2010-11.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.10.15/23(375) Հոդ.295
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.08.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.06.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 սեպտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010351

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 օգոստոսի 2010 թ.

N 1262-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 516 Ն/Ք ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը»` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հաստատությունում մանկավարժական կադրերի աշխատանքի նշանակման կարգը հաստատելու մասին» 2003 թվականի հուլիսի 23-ի N 516 Ն/Ք հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

 Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ ԿԳ նախարարի

2010 թվականի օգոստոսի 2-ի

N 1262-Ն հրամանի

 

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգ

 

1. Ընդհանուր դրույթները

 

1. Սույն կարգով սահմանվում է հանրակրթական ուսումնական հաստատությունում (այսուհետ` հաստատություն) ուսուցչի թափուր աշխատատեղը համալրելու մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման հետ կապված գործատուի և աշխատողի միջև ծագող հարաբերությունները:

2. Թափուր աշխատատեղ է համարվում` մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով և տվյալ հաստատության տարիֆիկացիոն ցուցակով նախատեսված` չզբաղեցված աշխատատեղը:

3. Մրցույթի մասնակցելու իրավունք ունեն հաստատության տվյալ թափուր աշխատատեղին ներկայացվող` «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով և 26-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև պաշտոնի նկարագրով սահմանված պահանջներին համապատասխանող անձը:

4. Հաստատությունում ժամանակավորապես (մինչև 3 տարի) թափուր աշխատատեղ առաջանալու դեպքում մրցույթ չի անցկացվում: Թափուր պաշտոնը զբաղեցվում է ոչ մրցութային ընթացակարգով:

5. Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումը անցկացվում է երկու փուլով` գրավոր և հարցազրույցի:

6. Մրցույթը երաշխավորում է մասնակիցների համար` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան մասնակցության հավասար հնարավորություններ և անցկացվում է հրապարակայնության սկզբունքով:

7. Մրցութային առաջադրանքների բովանդակությունը կազմվում է.

1) գրավոր ստուգման դեպքում` հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան (խնդիրներ, վարժություններ, թեստեր, թելադրություններ, փոխադրություն, շարադրություն, գործնական աշխատանքների թեմաներ) առաջադրանքներից.

2) հարցազրույցի դեպքում` մանկավարժական, մասնագիտական գործնական հմտությունները ստուգող առաջադրանքներից:

 

2. Մրցույթի մասին հայտարարությունը

 

8. Թափուր աշխատատեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է հաստատության տնօրենը ԶԼՄ-ներով (մամուլ, հեռուստատեսություն, ռադիո և այլ միջոցներ), առկայության դեպքում հայտարարությունը տեղակայվում է նաև հաստատության պաշտոնական կայքէջում:

9. Հայտարարությունը հրապարակվում է առնվազն 2 անգամ 5-օրյա պարբերությամբ, մրցույթը անցկացնելուց առնվազն 1 ամիս առաջ։

10. Հայտարարության տեքստում պարտադիր նշվում է.

1) հաստատության անվանումը, տեսակը ըստ իրականացվող ծրագրի,

2) թափուր պաշտոնի անվանումը և մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային ունակություններին և կարողություններին ներկայացվող պահանջները, հիմնական պարտականությունները` ըստ պաշտոնի նկարագրի,

3) սույն կարգի 5-րդ կետով մրցույթի անցկացման ձևերը, 7-րդ կետով սահմանված առաջադրանքների բովանդակությանը վերաբերող դրույթները,

4) սույն կարգի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը,

5) տվյալ պաշտոնի համար նախատեսված վարձատրության համակարգը,

6) մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը և փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը:

11. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են առաջին հայտարարության հրապարակման օրվանից մինչև երկրորդ հայտարարության հրապարակման երեսուներորդ օրը ներառյալ:

12. Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ շուտ, քան երրորդ և ոչ ուշ, քան հինգերորդ աշխատանքային օրը:

 

3. Մրցույթին մասնակցելու դիմումի ներկայացման ԵՎ ընդունման կարգը

 

13. Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում, նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),

2) միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ), կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,

3) անձնագրի պատճենը,

4) ինքնակենսագրություն (Ձև 4),

5) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

6) մեկ լուսանկար` 3x4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկը:

14. Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք:

15. 13-րդ կետում նշված որևէ փաստաթղթի բացակայության կամ թերությունների առկայության դեպքում մրցույթին դիմող մասնակիցը (այսուհետ` մասնակից) կարող է, մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը, վերացնել թերությունները և լրացնել բացակայող փաստաթղթերը:

16. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, սույն կարգի համաձայն հայտարարվում է նոր մրցույթ:

17. Հանձնաժողովը մինչև մրցույթի անցկացման օրը հրավիրված նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը, ընդունում է մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին որոշում և հաստատում է մրցույթի անվանացանկը:

18. Մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու դեպքում` հանձնաժողովը մասնակցին գրավոր ներկայացնում է մերժման իրավական հիմքերը (օրենսդրական կամ գերատեսչական ակտի անվանումը, դրույթը):

19. Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած անձանցից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ապա հանձնաժողովի կողմից ընդունվում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում և սույն կարգի համաձայն հայտարարվում է նոր մրցույթ:

20. Հանձնաժողովը մշակում է գրավորի և հարցազրույցի առաջադրանքները, որոնք նպատակաուղղված են մասնակցի մասնագիտական գիտելիքների ստուգմանը, գնահատմանը, մանկավարժական փորձառության տրամաբանության, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունների, հմտությունների և կարողությունների բացահայտմանը:

 

4. Մրցութային հանձնաժողովը

 

21. Մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) կազմված է 7 անդամից:

22. Հանձնաժողովի անվանական կազմը հաստատում է հաստատության տնօրենը:

23. Հանձնաժողովի նախագահը հաստատության տնօրենն է (տնօրենի պաշտոնակատարը):

24. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

1) տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), տնօրենի տեղակալները, համապատասխան մասնախմբի ղեկավարը, մասնագետ ուսուցիչը, մեկ ուսուցիչ այլ հաստատությունից (առնվազն 5 տարվա դասավանդման փորձ ունեցող), մեկ ներկայացուցիչ լիազորված պետական մարմնի ներկայացմամբ, ինչպես նաև հաստատության արհմիության ներկայացուցիչը (առկայության դեպքում),

2) հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժղովի առնվազն 5 անդամ,

3) հանձնաժողովի որոշումները ընդունվում են առնվազն 4 ձայնով:

 

5. Գրավոր ստուգման փուլ

 

25. Գրավոր ստուգումը անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում.

1) Գրավոր աշխատանքի մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր:

2) Հանձնաժողովի նախագահը մասնակիցներին բացատրում է գրավոր փուլի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը և պատասխանում է մասնակիցների հարցերին:

3) Գրավոր փուլի սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ կատարում է համապատասխան գրառումներ:

4) Աշխատանքն ավարտելուց հետո մասնակիցը հանձնում է առաջադրանքների պատասխանների ձևաթուղթը (տետրը) հանձնաժողովի նախագահին:

5) Գրավոր աշխատանքի ավարտից 15 րոպե առաջ հանձնաժողովի կողմից մասնակիցը նախազգուշացվում է:

26. Հանձնաժողովի որոշմամբ գրավոր աշխատանքի համար տրվում է.

1) թեստային առաջադրանքի համար` 90-180 րոպե,

2) ոչ թեստային աշխատանքի դեպքում` մինչև 90 րոպե:

27. Հանձնաժողովը յուրաքանչյուր մրցույթի համար կազմում է թեստերի առնվազն 4 տարբերակ (յուրաքանչյուրում առնվազն 50 առաջադրանք).

1) յուրաքանչյուր թեստային առաջադրանք ունի առնվազն 4 այլընտրանքային պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ,

2) վիճակահանությամբ որոշված մրցույթի մասնակցի կողմից ընտրվում է թեստային առաջադրանքի տարբերակը,

3) վիճակահանված տարբերակը պատճենահանվում է մրցույթի մասնակիցների քանակով,

4) յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր,

5) սխալ պատասխաններ են համարվում.

ա. ոչ ճիշտ պատասխան նշելը,

բ. մեկից ավելի պատասխաններ նշելը,

գ. ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը,

դ. ընդհանրապես հարցին չպատասխանելը,

6) ոչ թեստային առաջադրանքները ստուգվում են հանձնաժողովի մասնագետ անդամների կողմից միասին և գնահատվում են 10 բալային համակարգով,

7) գրավոր աշխատանքի գնահատականի տակ ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները (անհրաժեշտության դեպքում կցվում է նաև մասնագետի հատուկ կարծիքը),

8) գրավորի ստուգման ավարտից հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են քննասենյակ։

28. Գրավոր փուլի անցումային շեմը համարվում է.

1) թեստային առաջադրանքի դեպքում՝ առնվազն 90% ճիշտ պատասխանը,

2) ոչ թեստային առաջադրանքի դեպքում` առնվազն 8 բալ գնահատված գրավորը:

29. Հանձնաժողովի նախագահը հայտարարում է մրցույթի բանավոր փուլ անցած մասնակցի(ների) անուն-ազգանունը և գրավորի արդյունքը:

30. Գրավորի արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` մրցույթի մասնակիցների կողմից հավաքած միավորների հրապարակումից հետո` 1 ժամվա ընթացքում:

31. Բողոքարկումը որևէ առաջադրանքի հարցադրման, կամ ենթադրյալ «ճիշտ» պատասխանի, ինչպես նաև գրավորի արդյունքում մասնակցի հավաքած բալը հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է.

1) եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ թեստի համար բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով,

2) եթե հանձնաժողովը պարզում է, որ «ճիշտ» համարվող պատասխանը «սխալ է», ապա այդ դեպքում տվյալ հարցի համար զրո ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով,

3) թեսթավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված սխալի վերաբերյալ մասնակցի պահանջը ճիշտ լինելու դեպքում, հանձնաժողովը կատարում է թեստի միավորների վերահաշվարկ:

32. Մասնակցի բողոքի դեպքում ոչ թեստային գրավոր առաջադրանքը վերստուգվում է:

33. 29-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովը կայացնում է որոշում և հրապարակում է գրավորի վերջնական արդյունքը և հարցազրույցի փուլ անցած մասնակցի (ների) անուն-ազգանունը:

 

6. Հարցազրույցի անցկացումը

 

34. Հանձնաժողովի կողմից հարցազրույցի համար մշակվում է 3-5 առաջադրանքներից կազմված 20-30 տոմս:

35. Յուրաքանչյուր մասնակցի տոմսը որոշվում է վիճակահանությամբ:

36. Յուրաքանչյուր մասնակցին տրվում է մինչև 15 րոպե ժամանակ պատրաստվելու համար.

1) հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին,

2) հարցազրույցի ընթացքը արձանագրվում է, բոլոր հարցերը և մասնակցի հնչեցրած պատասխանները ձայնագրվում են,

3) հանձնաժողովը կարող է մասնակցին ուղղել մինչև 5 հարակից հարց։

37. Հարցազրույցի ավարտից հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանների հիման վրա, ըստ գնահատված հարցերի որոշում է ընդհանուր գնահատականը և անհատական քվեաթերթի «կողմ» կամ «դեմ» սյունակում կատարում է նշում (Ձև 30).

1) հանձնաժողովի անդամները քվեաթերթերը լրացնելուց հետո գցում են քվեատուփի մեջ,

2) անվավեր (ջնջումներով, ուղղումներով, ոչ լրիվ լրացված, վնասված) անհատական քվեաթերթերթը հանձնաժողովի կողմից ճանաչվում են անվավեր և հանձնաժողովի անդամին տրվում է նոր քվեաթերթ կրկնակի քվեարկության համար,

3) հաղթող է համարվում այն մասնակիցը, որը ստացել է առնվազն 4 «կողմ» ձայն:

 

7. Մրցույթի արդյունքների հրապարակումը

 

38. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հաջորդ օրը` նախօրոք հայտարարված ժամին:

39. Մրցույթի արդյունքների հրապարակման ամփոփիչ արձանագրության մեջ լրացվում է (Ձև 2).

1) մրցույթի անցկացման վայրը,

2) հաստատության լրիվ անվանումը,

3) թափուր աշխատատեղի անվանումը,

4) թափուր աշխատատեղի քանակը,

5) մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը,

6) մրցույթին թույլատրված մասնակիցների թիվը,

7) գրավոր փուլի ձևը,

8) գրավորի արդյունքը մասնակիցների հավաքած միավորների կամ բալերի նշումով,

9) փակ քվեարկության արդյունքը (հավաքած ձայների նշումով),

10) հաղթող ճանաչվածների անվանացանկը, հավաքած ձայների քանակը,

11) հանձնաժողովի անդամների ստորագրությունները,

12) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը:

40. Ամփոփիչ արձանագրությանը կից տրվում է.

1) անհատական քվեաթերթերը (քվեարկված և չմարված),

2) քվեաթերթերի խոտանման արձանագրությունը (այդպիսիք լինելու դեպքում),

3) հատուկ կարծիքը (այդպիսիք լինելու դեպքում):

 

8. Մրցույթի արդյունքներով աշխատանքային պայմանագրի կնքումը

 

41. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո արձանագրությունը ներկայացվում է հաստատության տնօրենին:

42. Հաստատության տնօրենը երեք աշխատանքային օրվա ընթացքում մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից ընդունում է աշխատանքի ընդունվելու համար դիմումներ:

43. Եթե մրցույթում հաղթող ճանաչվածների դիմումների քանակը ավելին է, քան թափուր աշխատատեղերը, ապա վերջնական ընտրությունը կատարում է հաստատության տնօրենը:

44. Մրցույթում հաղթող ճանաչված կամ ընտրված մասնակցի հետ Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կնքվում է աշխատանքային պայմանագիր:

 

9. Եզրափակիչ դրույթներ

 

45. Մրցույթի չկայանալու կամ դիմումներ չներկայացնելու դեպքում 10-օրյա ժամկետում հայտարարվում է նոր մրցույթ.

1) նոր մրցույթը անցկացվում է սույն կարգին համապատասխան,

2) եթե նոր մրցույթը նույնպես ճանաչվում է չկայացած, այն` ոչ մի մասնակից հաղթող չի ճանաչվում, կամ ոչ ոք չի մասնակցում մրցույթին, այդ դեպքում թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել ոչ մրցութային կարգով:

46. Սույն կարգով ուսուցչի պաշտոն զբաղեցրած մասնակիցը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պարտադիր ատեստավորման:

47. Մրցույթի արդյունքը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Դիմումի նմուշ

 

Ձև 1

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթական

 ուսումնական հաստատության

 (նշվում է հաստատության լրիվ անվանումը)

——————————————————————

 (նշվում է առարկայի անվանումը) ——————————

ուսուցչի թափուր պաշտոնի մրցույթին<

 մասնակցելու նպատակով հաստատության տնօրեն

պարոն/տիկին____________________-ին

_____________________________-ից

 դիմողի անուն հայրանուն ազգանունը

_______________________________________

 (դիմողի հաշվառման վայրը)

_______________________________________

 (դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.)

 ______________________________________________

 անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

Ծնված` _______________________________

օրը, ամիսը, տարին, վայրը

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ծանոթանալով ուսուցչի թափուր պաշտոնի համար տրված հայտարարությանը և մրցույթի պայմաններին և անցկացման կարգին, խնդրում եմ գրանցել ինձ որպես մրցույթի մասնակից

 

Ø Քաղաքացիությունը _____________________________

 

Ø Դատապարտվել եմ` այո, ոչ (ընդգծել)___________________

 

Ø Դատվածությունս հանված կամ մարված է` այո, ոչ (ընդգծել)_______________

 

Ø Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվել եմ`

այո, ոչ (ընդգծել)__________________

 

Ø Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվել եմ` այո, ոչ (ընդգծել)___________________

 

Ø ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի թիվ 284-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի որևէ հիվանդությամբ

տառապում եմ, չեմ տառապում (ընդգծել) ___________________

 

Ø Համակարգչային գրագիտությունը ______________________________________________

_____________________________________________________________________________

 (տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

 

Կից ներկայացնում եմ մրցույթի մասին հայտարարությունում նշված փաստաթղթերը:

 

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

Դիմող` ...........................................

 «........» ......................... 20..... թ.

 

Ամփոփիչ արձանագրության նմուշ

 

Ձև 2

 

 

Հայաստանի Հանրապետության ____________________________ մարզի _______ ____________

_________________________________________________________________________________

(հանրակրթական ուսումնական հաստատության լրիվ անվանումը)

 

ուսուցչի թափուր աշխատատեղի (լրացվում է մասնագիտության անվանումը) ___________________

_________________________________________________ համար հայտարարված մրցույթի:

1. թափուր աշխատատեղի քանակը______________,

2. մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը__________,

3. մրցույթին թույլատրված մասնակիցների թիվը____________,

4. գրավոր փուլի ձևը ___________________________ ,

 

5. գրավորի արդյունքը (մասնակիցների անուն-ազգանունները, հավաքած միավորները կամ բալերը)

1)

2)

3)

 

6. փակ քվեարկության արդյունքը (լրացվում են բոլոր մասնակիցների հավաքած ձայները)

1)

2)

3)

 

7. հաղթող ճանաչված մասնակիցների անվանացանկը, հավաքած ձայների քանակը`

 

1)

2)

3)

 

8. Հանձնաժողովի անդամների անուն-ազգանունը և ստորագրությունները

 

1) Հանձնաժողովի նախագահ`____________________________ (_____________)

2) հանձնաժողովի անդամ` ______________________________ (_____________)

3) հանձնաժողովի անդամ` ______________________________ (_____________)

4) հանձնաժողովի անդամ` ______________________________ (_____________)

5) հանձնաժողովի անդամ` ______________________________ (_____________)

6) հանձնաժողովի անդամ` ______________________________ (_____________)

7) հանձնաժողովի անդամ` ______________________________ (_____________)

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` ___________________________( _____________)

 

Ն մ ու շ

 

 Ձև 3

 

Անհատական քվեաթերթի

 

1. հանրակրթական ուսումնական հաստատության անվանումը _________________ ____________________________

2. առարկան _____________________

3. հանձնաժողովի անդամի անուն-ազգանունը__________________________

4. մասնակցի անուն-ազգանունը____________________________________

5. տոմսի համարը___________

6. հարցերի գնահատականները (0-ից մինչև 10 բալ)

1) _______

2) _______

3) _______

4) _______

5) _______

7. հարակից հարցերի գնահատականները`

1) _______

2) _______

3) _______

4) _______

5) _______

8. վերջնական գնահատականը ________

 

Ք Վ Ե Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն` (ԼՐԱՑՎՈՒՄ Է ՍԵՎ ԳՈՒՅՆԻ ԳՐՉՈՎ, ԱԶԱՏ ՎԱՆԴԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՆՇՈՒՄԸ «V»)

 

 

ԿՈՂՄ

ԴԵՄ

 

Հանձնաժողովի

նախագահ`___________________

 

Կ. Տ.

 

Ն մ ու շ

 

 Ձև 4

 

Ինքնակենսագրության

 

1. աշխատանքային գործունեությունը (վերջին աշխատանքի վայրը լրացվում է առաջինը)

2. կրթությունը (մասնագիտական կրթության որակավորման աստիճանը, կրթության վկայագրերը (դիպլոմներ, հավաստագրեր, վկայականներ)

3. կոչումներ

4. որակավորման տարակարգ

5. հրատարակած հոդվածներ

6. լեզուների իմացություն

7. այլ տվյալներ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.04.2013, N 396-Ն 21.06.2013, N 1262-Ն
22.04.2011, N 386-Ն 11.06.2011, N 1262-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան