Գլխավոր տեղեկություն
Համար
N 1385-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (10.09.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.10.01/22(374) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.09.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 9 սեպտեմբերի 2010 թ.

 N 1385-Ա/Ք

.

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՄԱՍՓՅՈՒՌ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԼՐԻՎ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Համասփյուռ կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2010թ. սեպտեմբերի 3-ի դիմումը`

 

Հրամայում եմ`

 

1. «Համասփյուռ կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության 2002թ. սեպտեմբերի 24-ի N 155 լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարի` մինչև 2011թ. սեպտեմբերի 1-ը, համաձայն լիցենզավորված անձի դիմումի:

2. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

 Ա. Աշոտյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան