ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 օգոստոսի 2010 թ. |
N 1309-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԵՎԱՆԻ «ԳԱԼԻՔ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 003 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության, 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ և 8-րդ մասերի, համաձայն «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» եզրակացության`
Հրամայում եմ՝
1. Կասեցնել Երևանի «Գալիք» համալսարան արտադրական կոոպերատիվին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2000 թվականի օգոստոսի 24-ի N 284-Մ հրամանով տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության N 003 լիցենզիայի գործողությունը` «Իրավագիտություն» (դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագիր` հեռակա ուսուցման ձևով), «Կառավարում» (դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագիր` առկա ուսուցման ձևով), «Օտար լեզու և գրականություն» (բակալավրի կրթական ծրագիր` առկա ուսուցման ձևով) մասնագիտությունների մասով` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1 կետի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման» կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետով, 4-րդ ենթակետի ա. պարբերությամբ նախատեսված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների (հիմնական պրոֆեսորադասախոսական կազմ, ուսումնամեթոդական ապահովվածություն` ուսումնական պլանների մասով) կոպիտ խախտման հիմքերով` մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությանը:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|