Գլխավոր տեղեկություն
Համար
N 1376-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.10.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.10.01/22(374) Հոդ.288
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.09.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 սեպտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010349

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 սեպտեմբերի 2010 թ.

N 1376-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 356-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության նախնական  (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների տնօրենների գրությունները`

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2010 թվականի ընդունելության կանոնները և կարգը հաստատելու մասին» N 356-Ն հրամանի հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. 6-րդ կետում «օգոստոսի 30-ը» և վերջին տողի «օգոստոսի 25-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 20-ը» բառերով:

2. 29-րդ կետում «օգոստոսի 30-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 20-ը» բառերով:

3. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

 Ա. Աշոտյան