Գլխավոր տեղեկություն
Համար
N 307-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (08.09.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.09.15/21(373) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
07.09.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

7 սեպտեմբերի 2010 թ. 
ք. Երևան

 N 307-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 07.09.2010թ. կայացած նիստերի).

 

Հրամայում եմ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Պրեմիեր Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0849 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

2. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները`

 «Մաքս Վին» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,

 «Բեստ Հոմ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։

3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

 

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(07.09.2010թ. հր. 307-Լ)

Հ/հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը, Գտնվելու վայրը

Լիցեն-զիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ)

Գրանցման համարը

Գործու-նեության տեսակը

Գործու-նեության իրականացման վայրը

Գործո-ղության ժամկետը

Տեղեկու-թյուններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձե-վակերպման, նրա գործո-ղության կասեցման, դադա-րեցման մասին

Այլ տեղեկու-թյուններ

1

«Պրեմիեր Ռիելթի» ՍՊԸ

Ք. Երևան, Աղայան 9շ., բն. 77

ԱԳ0849

04.09.09թ.

01540672

844

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկետ

Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով

 

2

«Մաքս Վին» ՍՊԸ

Ք. Երևան, Դավիթաշեն 2-րդ թ. 43շ., բն. 5

ԱԳ0927

07.09.10թ.

01247068

922

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկետ

 

Լիցենզիայի տրամադրում

 

«Բեստ Հոմ» ՍՊԸ

Ք. Երևան
Զ. Սարկավագի 72/2, բն. 34

ԱԳ0928

07.09.10թ.

01013421

923

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկետ

 

Լիցենզիայի տրամադրում