Գլխավոր տեղեկություն
Համար
N 02-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.05.02/9(392) Հոդ.169
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
04.04.2011
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 ապրիլի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12111184

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 ապրիլի 2011 թ.

N 02-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

հրամանով սահմանված կարգի 63-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «75» թիվը փոխարինել «85» թվով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից։

 

 

Ա. Գևորգյան