ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
26 հուլիսի 2010 թ. |
N 251-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություններ լիցենզավորող հանձնաժողովների 26.07.2010թ. կայացած նիստերի).
Հրամայում եմ`
1. Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հողվածի 7-րդ կետի պահանջի՝ «Հաղպատ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0789 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 20.07.10թ. թիվ 244-Լ հրամանով՝ համարել վերացված։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Էդուարդո» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0421 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 22.07.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Գահագ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0847 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
● «Մելանի-Ար» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։
5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (26.07.2010թ. հր. N 251-Լ)
Հ/հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկություններ |
1 |
«Հաղպատ» ՍՊԸ |
ք. Երևան, Վրացական 21 շ., բն. 17 |
ԱԳ 0789 |
18.07.08թ. |
00003068 |
784 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
կոմիտեի 20.07.10թ. թիվ 244-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված | |
2 |
«Էդուարդո» ՍՊԸ |
Երևան, Պարույր Սևակի 1/1, բն. 17 |
ԱԳN0421 |
24.07.03թ. |
00017956 |
421 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով |
|
3 |
«Գահագ» ՍՊԸ |
ք. Աշտարակ, Թադևոսյան 11 |
ԱԳ 0847 |
11.08.09թ. |
05017325 |
842 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
դադարեցվել է դիմումի համաձայն |
|
4 |
«Մելանի-Ար» ՍՊԸ |
ք. Սևան, Նալբանդյան 51/2 |
ԱԳ 0921 |
26.07.10թ. |
08613878 |
916 |
Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|