ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
25 մայիսի 2010 թ. |
N 179-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություններ լիցենզավորող հանձնաժողովների 25.05.2010թ. կայացած նիստերի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 21.05.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) անհատ ձեռնարկատեր Անահիտ Մկրտչյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0394 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 20.05.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Գեոդեզիստ» ՍՊ ընկերության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0053 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա/ «Արաքս-88» ֆիրմա ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա։
բ/ «ՌԱ Կոնսալթ» ՍՊ ընկերությանը և անհատ ձեռնարկատեր Արմեն Պետրոսյանին տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
գ/ «Գեոդեզիստ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (25.05.2010թ. հր. N179-Լ)
Հ/հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկություններ |
1 |
Անահիտ Մկրտչյան |
Երևան, |
ԱԳN0394 |
23.05.03թ. |
25255289 |
394 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
2 |
«Գեոդեզիստ» ՍՊԸ |
Երևան, Անդրանիկի փ., 25 շ., բն. 45 |
ԱԳN0053 |
07.03.02թ. |
01824964 |
053 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
3 |
«Արաքս-88» Ֆիրմա ՍՊԸ |
Երևան, Դավթաշեն, |
ԱԳN0900 |
25.05.10թ. |
01203452 |
895 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
4 |
«ՌՍ Կոնսալթ» ՍՊԸ |
Երևան, Երզնկյան 1, |
ԱԳN0901 |
25.05.10թ. |
00259807 |
896 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
5 |
Արմեն Պետրոսյան |
Երևան, Քաջազնունու 5, բն. 9, |
ԱԳN0902 |
25.05.10թ. |
30966817 |
897 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
6 |
«Գեոդեզիստ» ՍՊԸ |
Երևան, Անդրանիկի 19, բն. 10, |
ԱԳN0903 |
25.05.10թ. |
01824964 |
898 |
Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|