Գլխավոր տեղեկություն
Համար
N 67-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (31.03.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.15/10(362) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.03.2010
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 մարտի 2010 թ.
ք. Երևան

N 67-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՊԱՊ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Պապ և Հարություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15.03.2010 թ. դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Պապ և Հարություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների» թիվ Ա-033 լիցենզիան։

2. Հրամանն ուժի մեջ է մտնում հրամանը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից։

3. Երեք օրվա ընթացքում հրամանի պատճենը հրապարակման համար ուղարկել գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին։

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ՝ Մ. Պապյանի վրա։

 

Նախարար

Ա. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան