«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011051
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 հունվարի 2011 թ. |
N 23-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրակրթության կրթության և գիտության նախարարության կանոնադրության» 10-րդ կետի «իը» ենթակետը՝
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը»՝ համաձայն հավելվածի։
2. Նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը (վարչության պետ՝ Ն. Հովհաննիսյան) և իրավաբանական վարչությանը (վարչության պետ՝ Մ. Գրիգորյան)՝ սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին։
|
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
1. Աշակերտի անձնական գործ.
2. Աշակերտական շարժի մատյան.
3. Ատեստատների բաշխման մատյան.
4. Վկայականների բաշխման մատյան.
5. Աշխատողների հրամանագիրք.
6. Աշակերտների հրամանագիրք.
7. Աշխատողի անձնական գործ.
8. Դպրոցի խորհրդի արձանագրությունների մատյան.
9. Մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյան.
10. Առարկայական մեթոդական միավորման արձանագրությունների մատյան.
11. Տարիֆիկացիոն ձևաթղթերի մատյան.
12. Ուսուցչի բաց թողած և փոխարինած ժամերի հաշվառման մատյան.
13. Սովորողի տեղափոխման թերթիկ.
14. Աշակերտական խորհրդի արձանագրությունների մատյան։