Գլխավոր տեղեկություն
Համար
N 32-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.03.01/5(388) Հոդ.92
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
04.02.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 փետրվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411105

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

4 փետրվարի 2011 թ.

N 32-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի «ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 03/42-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի N 844 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 542-Ն որոշման 2-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2003 թվականի հուլիսի 4-ի «Մաքսային ձևակերպումների իրականացման վայրերը սահմանելու մասին» թիվ 03/42-Ն հրամանի 3-րդ և 4-րդ կետերում «մաքսային պահեստների» բառերը փոխարինել «մաքսային հսկողության» բառերով:

 

Կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան