Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (20.09.2007-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.09.19/47(571) Հոդ.965
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2007 թվականի N 994-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 125-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
125. «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարների գնահատում, ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխումների հիմնական սկզբունքների, ուղղությունների և իրականացման մեխանիզմների սահմանում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2007 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ս. Սարգսյան |
|
2007 թ. սեպտեմբերի 10 Երևան
|
|