«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մայիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11610189
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
4 մայիսի 2010 թ. ք. Երևան |
N 227-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված «Հայրենական Պատերազմ 65. 1945-2010» նամականիշը, համաձայն N 1 հավելվածի.
2) 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված «65. 1945-2010» նամականիշով միակողմանի բացիկը, համաձայն N 2 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված «Հայրենական Պատերազմ 65. 1945-2010» նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 40 000 հատ.
2) 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված «65. 1945-2010» նամականիշով միակողմանի բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 1000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հաստատված է |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Հաստատված է |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար
Վ. Ջիլավյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|