Գլխավոր տեղեկություն
Համար
N 714-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (06.05.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.05.17/12(364) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.05.2010
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 մայիսի 2010 թ. 
ք. Երևան

 N 714-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 30.04.2010 թվականի N 7122 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության (2008 թվականի դեկտեմբերի 8-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001185 լիցենզիա) իրականացման վայրը Արագածոտնի մարզ, գ. Արտենի հասցեն տեղափոխել Լոռու մարզ, ք. Վանաձոր, Աղայան փող. թիվ 82գ տարածք հասցե:

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան