Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.29/31(383) Հոդ.410
Ընդունող մարմին
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ընդունման ամսաթիվ
15.12.2010
Ստորագրող մարմին
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ստորագրման ամսաթիվ
15.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10110494

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

15 դեկտեմբերի 2010 թ.
ք. Երևան
N 1-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 70-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2003 թվականի նոյեմբերի 13-ի N 5-Ն հրամանով հաստատված «Ազգային անվտանգության մարմիններում հերթական (ամենամյա), ուսումնական, լրացուցիչ (կարճաժամկետ), հիվանդության պատճառով, կին զինծառայողներին` նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդների տրամադրման» կարգի 2.6 կետի «գ» ենթակետը «պետը,» բառից հետո լրացնել հետևյալ բառերով` «բացառությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զորամասերի, որոնց մնացած անձնակազմին հերթական (ամենամյա) արձակուրդ տրամադրում է տվյալ զորամասի հրամանատարը (պետը),»:

2. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ամբողջ անձնակազմին:

 

Գեներալ-գնդապետ՝

Գ. Հակոբյան