ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
24 մարտի 2010 թ. |
N 173-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՍԵՆ ՍԱՐԳԻՍՈՎ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԿՈՒ N 00195 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան և հիմք ընդունելով «ԱՐՍԵՆ ՍԱՐԳԻՍՈՎ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավահաջորդ «ԳՐԻՇԱ ԱԶԻԶՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի մարտի 11-ի դիմումը և կից փաստաթղթերը.
Վերաձևակերպել «ԱՐՍԵՆ ՍԱՐԳԻՍՈՎ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2007 թվականի նոյեմբեի 9-ին տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման ՏԿՈՒ N 00195 լիցենզիան և թվով 14 (տասնչորս) ներդիրները` համապատասխանեցնելով ընկերության կանոնադրությանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Մ. Վարդանյան