Գլխավոր տեղեկություն
Համար
N 406-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.11.15/27(379) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
23.08.2010
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 օգոստոսի 2010 թ.

ք. Երևան

 N 406-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ՄԵԿ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 20-ի N 18/9 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել.

1. Անհատ ձեռնարկատեր ԳԱԳԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ տրամադրված անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության ՏԾ N 01515 լիցենզիան և N 00001 ներդիրը:

2. Անհատ ձեռնարկատեր ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆԻՆ տրամադրված անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության ՏԾ N 01560 լիցենզիան և N 00001 ներդիրը:

3. Անհատ ձեռնարկատեր ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ տրամադրված անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության ՏԾ N 01437 լիցենզիան և N 00001 ներդիրը:

4. Անհատ ձեռնարկատեր ՌՈԲԵՐՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ տրամադրված անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության ՏԾ N 01439 լիցենզիան և N 00001 ներդիրը:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

Մ. Վարդանյան