ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
1 ապրիլի 2010 թ. |
N 107-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություններ լիցենզավորող հանձնաժողովների 31.03.2010 թ. կայացած նիստերի).
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի (որակավորված մասնագետի բացակայության դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Ի-Մեգա Սերվիս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0714 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 25.03.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Կարմա-Կոմ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0334 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 30.03.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) Արո Հովհաննիսյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0358 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 31.03.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) Զոհրաբ Շահինյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0350 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
5. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 31.03.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) Արամ Փայտյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0416 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
6. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները`
● «Տեղաչափական Կենտրոն» ՍՊ ընկերությանը, «Արամ-Հրաչիկ» ՍՊ ընկերությանը և «Գրանթ Թորնթոն Լիգալ Ընդ Թաքս» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիաներ։
7. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (01.04.2010թ. հր. N 107 -Լ)
Հ/հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբա-նական |
Բնակության վայրը, |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործու-նեության իրակա-նացման վայրը |
Գործո-ղության ժամկետը |
Տեղեկու-թյուններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձե-վակերպման, նրա գործո-ղության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու-թյուններ |
1. |
«Ի-Մեգա Սերվիս» ՍՊԸ |
Երևան, Օրբելու 67, բն. 37 |
ԱԳ 0714 |
23.10.07թ. |
00251813 |
710 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել է մասնագետի բացակայության պատճառով |
|
2. |
«Կարմա-Կոմ» ՍՊԸ |
Երևան, Անդրանիկի 48, բն. 24, (Պարոնյան 4ա, բն. 2) |
ԱԳ 0334 |
26.03.03թ. |
01831263 |
334 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
3. |
Արո Հովհաննիսյան |
Երևան, Դ. Մալյան 6, բն. 19 |
ԱԳ 0358 |
16.04.03թ. |
358 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
||
4. |
Զոհրաբ Շահինյան |
Երևան, Լուկաշինի 2փ., տ. 10ա |
ԱԳ 0350 |
04.04.03թ. |
350 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
||
5. |
Արամ Փայտյան |
Կոտայքի մ-զ, Ջրվեժ հ-ք |
ԱԳ 0416 |
24.07.03թ. |
416 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
||
6. |
«Տեղաչափա-կան կենտրոն» ՍՊԸ |
Ք. Գորիս, Անկախության 2/3 |
ԱԳ 0885 |
01.04.10թ. |
09212756 |
880 |
Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամա-դրում | |
7. |
«Արամ-Հրաչիկ» ՍՊԸ |
Ք. Աշտարակ. Փարպեցու 58, բն. 19 |
ԱԳ 0886 |
01.04.10թ. |
05004977 |
881 |
Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամա-դրում | |
8. |
«Գրանթ Թորնթոն Լիգալ Ընդ Թաքս» ՍՊԸ |
Ք. Երևան, Վաղարշյան 8/1 |
ԱԳ 0887 |
01.04.10թ. |
00101634 |
882 |
Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամա-դրում |