Գլխավոր տեղեկություն
Համար
N 174-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (08.04.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.15/10(362) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.04.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 ապրիլի 2010 թ.

N 174-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԱԲՈՎՅԱՆԻ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 10 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված «Հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգ»-ի 8-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. ՀՀ Կոտայքի մարզի «Աբովյանի Վիկտոր Համազասպի Համբարձումյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հիմնական ընդհանուր կրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն` գրական հայերեն, համակազմի սահմանային 200 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Նախարար`

Ա. Աշոտյան