Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (24.04.2010-25.10.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.14/9(361).1 Հոդ.84.2
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.03.2010
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 մարտի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10010144

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 մարտի 2010 թ.
ք. Երևան

 N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.9-01-2010 ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշման 2-րդ կետի ա) ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.9-01-2010 հիգիենիկ նորմատիվները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մարտի 28-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.9-01-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» N 181 հրամանը:

 

Նախարար՝

Հ. Քուշկյան

 

 

Հավելված

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2010 թվականի մարտի 10-ի

N 06-Ն հրամանով

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Հիգիենիկ նորմատիվներ

N 2-III-4.9-01-2010

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հիգիենիկ նորմատիվները սահմանում են պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ:

II. ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

1. Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են հավելված 1-ով:

2. Սննդամթերքի սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են հավելված 2-ով:

3. Մանկական սննդամթերքի սննդային արժեքին և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են հավելված 3-ով:

4. Սննդամթերք ստացված գենետիկորեն ձևափոխված աղբյուրներից սահմանվում են հավելված 4-ով:

5. Կենսաբանական ակտիվ նյութեր, դրանց աղբյուր հանդիսացող սննդամթերք և սննդի բաղադրիչներ, որոնք օգտագործելիս, սննդի կենսաբանական ակտիվ հավելումներ պատրաստելիս չեն թողնում վնասակար ազդեցություն մարդու առողջության վրա և կենսաբանական ակտիվ նյութեր, դրանց աղբյուր հանդիսացող սննդամթերք և սննդի բաղադրիչներ, որոնք օգտագործելիս, սննդի կենսաբանական ակտիվ հավելումներ պատրաստելիս կարող են վնասակար ազդեցություն թողնել մարդու առողջության վրա սահմանվում են հավելված 5-ով:

6. Ձկների, խեցգետնակերպերի, փափկամորթների, երկկենցաղների, սողունների և դրանց վերամշակման մթերքի մակաբուծաբանական ցուցանիշները սահմանվում են հավելված 6-ով:

7. Մարդու առողջության վրա վնասակար ազդեցություն չառաջացնող սննդային հավելումները, որոնք օգտագործվում են սննդամթերք պատրաստելիս սահմանվում են հավելված 7-ով:

8. Պահածոյացված սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են հավելված 8-ով:

9. Սույն սանիտարական կանոններում կիրառվում են հետևյալ հապավումները.

1) ՄԱՖԱՄՔ` մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակ,

2) ԱՑԽՄ` Աղիքային ցուպիկների խմբի մանրէներ,

3) ԳԱՄ` գաղութ առաջացնող մանրէներ,

4) ՀՔՑՀ` հեքսաքլորցիկլոհեքսան,

5) ԴԴՏ` 1,1- դի-(4-քլորֆենիլ)-2,2,2-տրիքլորէթան,

6) ԲՐԻԿՍ (ԲRIX)` լուծվող սախարոզայի չափաբաժինը ջրի նկատմամբ հեղուկում,

7) Ջրածնային ցուցանիշ` pH:

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2010 թվականի մարտի 10-ի

N 06-Ն հրամանի

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2010 թվականի մարտի 10-ի

N 06-Ն հրամանի

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2010 թվականի մարտի 10-ի

N 06-Ն հրամանի

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2010 թվականի մարտի 10-ի

N 06-Ն հրամանի

 

ԱՆՆԴԱՄԹԵՐՔ ՍՏԱՑՎԱԾ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ

 

 

Հավելված 5

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2010 թվականի մարտի 10-ի

N 06-Ն հրամանի

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ, ԴՐԱՆՑ ԱՂԲՅՈՒՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԵՎ ՍՆՆԴԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ, ՈՐՈՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻՍ, ՍՆՆԴԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼԻՍ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ, ԴՐԱՆՑ ԱՂԲՅՈՒՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԵՎ ՍՆՆԴԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ, ՈՐՈՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻՍ, ՍՆՆԴԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼԻՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

 

 

Հավելված 6

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2010 թվականի մարտի 10-ի

N 06-Ն հրամանի

 

ՁԿՆԵՐԻ, ԽԵՑԳԵՏՆԱԿԵՐՊԵՐԻ, ՓԱՓԿԱՄՈՐԹԵՐԻ, ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐԻ, ՍՈՂՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՄԹԵՐՔԻ ՄԱԿԱԲՈՒԾԱԲԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

 

Հավելված 7

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2010 թվականի մարտի 10-ի

N 06-Ն հրամանի

 

ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻՍ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ՊԱՏՐԱՍՏԵԼԻՍ ՉԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

 

 

Հավելված 8

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2010 թվականի մարտի 10-ի

N 06-Ն հրամանի

 

ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ