Գլխավոր տեղեկություն
Համար
N 1981-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.15/7(359) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.12.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 1981-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԵՆ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Արմեն Ղարիբյանի 09.12.2009թ. N 7235-Ղ դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2005 թվականի փետրվարի 21-ին անհատ ձեռնարկատեր Արմեն Ղարիբյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000235 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Արմեն Ղարիբյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին: 

 

Նախարար

Հ. Քուշկյան