Գլխավոր տեղեկություն
Համար
N 718-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.09.2010-12.08.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.08.15/20(229) Հոդ.263
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
14.07.2006
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806227

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հուլիսի 2006 թ.
ք. Երևան
N 718-Ն

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.07.08 N 660-Ն)

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի 2-րդ փուլի աշխատանքների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 419-Ա որոշման 8-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման 8-րդ կետի «ե» ենթակետի պահանջները`

(նախաբանը փոփ. 16.07.08 N 660-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

(հրամանը փոփ. 16.07.08 N 660-Ն)

 

Նախարար` Վ. Խաչատրյան

Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
14 հուլիսի 2006 թ. N 718-Ն հրամանի

«Համաձայնեցված է»
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
18 հուլիսի 2006 թ. N 160-Ն հրամանով

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

(Վերնագիրը փոփ. 16.07.08 N 660-Ն)

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան՝ յուրաքանչյուր տարի տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է տվյալ տարում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների անվանացանկը (բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառական դասակարգմամբ) ըստ գնման առարկայի, քանակի և ընդհանուր գնի:

Սույն կարգը կանոնակարգում է պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող գնումների անվանացանկի կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման հետ կապված հարաբերությունները:

Վերը նշված անվանացանկը բաղկացած է լինելու երեք կառուցվածքային մասերից. մաս I՝ ապրանքներ, մաս II՝ ծառայություններ և մաս III՝ աշխատանքներ:

Հայաստանի Հանրապետության պետական յուրաքանչյուր մարմին (այսուհետ՝ անվանացանկ կազմող մարմին) կազմում է իր և համակարգի պետական հիմնարկների կարիքների բավարարման համար տվյալ տարում գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկեր (այսուհետ՝ անվանացանկեր) ըստ Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով տվյալ մարմնի գծով նախատեսված ծախսային ծրագրերի` հիմք ընդունելով դրանց գծով տվյալ օրենքով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Անվանացանկերը կազմելիս անվանացանկ կազմող մարմնին անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը.

1. Անվանացանկերը կազմվում են տվյալ տարում մրցույթով, մրցակցային բանակցություններով, սահմանափակ մրցույթով, գնանշման հարցմամբ և մեկ անձից գնումների կատարման ձևերով իրականացվող գնումների ամբողջ ծավալի համար:

2. Անվանացանկերը պետք է կազմվեն սույն կարգի N 1 հավելվածում բերված N 1-անվանացանկ ձևով՝ անվանացանկ կազմող մարմնի գծով ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված յուրաքանչյուր ծախսային ծրագրի համար առանձին: Անվանացանկ կազմող մարմինը, իր կողմից լրացված N 1-անվանացանկ ձևը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնում է թղթային և էլեկտրոնային կրիչներով:

(2-րդ կետը փոփ. 16.07.08 N 660-Ն)

3. Ձև N 1-անվանացանկում ներառվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների անվանումները, կոդերը և չափի միավորները ճիշտ ու անվանացանկ կազմող բոլոր մարմինների համար միասնական ձևով լրացնելու նպատակով, անվանացանկ կազմող մարմինը, մինչև իր (համակարգ ունեցող հայտատուները՝ նաև համակարգի) տվյալ տարվա անվանացանկերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը, պարտավոր է սույն կարգի N 2 հավելվածում բերված N 2-ամփոփ ձևով կազմել տվյալ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտում ներառվելիք ծախսային ծրագրերի շրջանակներում գնվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ամփոփ անվանացանկը (ներառյալ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող այդ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների տեխնիկական բնութագրերը):

«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հայտարարված պարբերական մրցույթներով կնքված և տվյալ տարում գործող գլխավոր պայմանագրերով գնվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների տեխնիկական բնութագրերը և չափման միավորները լրացվում են ըստ այդ պայմանագրերի:

(3-րդ կետը փոփ. 16.07.08 N 660-Ն)

4. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան լրացված N 2-ամփոփ ձևը՝ թղթային և էլեկտրոնային կրիչներով, անվանացանկ կազմող մարմինը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանած ժամկետում (2011 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2010 թվականի սեպտեմբերի 15-ը) պարտավոր է ներկայացնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն` հիշյալ ձևում նշված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության փորձաքննության:

(4-րդ կետը փոփ. 14.06.07 N 503-Ն, 16.07.08 N 660-Ն, 06.07.09 թիվ 618-Ն, 30.07.10 թիվ 514-Ն)

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ստուգում է անվանացանկ կազմող մարմնի կողմից տվյալ բյուջետային տարում գնվելիք (N 2-ամփոփ ձևի տեսքով ներկայացվող) ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների կազմման ճշտությունը և դրանց վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները (ներառյալ նշված ձևում ներկայացված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած համապատասխան կոդերի վերաբերյալ առաջարկությունները) անվանացանկը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում հայտնում է անվանացանկ ներկայացրած համապատասխան մարմին:

(5-րդ կետը փոփ. 16.07.08 N 660-Ն)

6. Անվանացանկ կազմող մարմինը պարտավոր է.

ա) իր կողմից լրացված N 2-ամփոփ ձևում ներառված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության դիտողություններին և առաջարկություններին համապատասխան՝ ճշգրտել N 2-ամփոփ ձևում լրացված տվյալները.

բ) ճշգրտված տվյալներով N 2-ամփոփ ձևի լրացված տարբերակը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության դիտողությունները և առաջարկությունները ստանալուց հետո 2 օրվա ընթացքում՝ թղթային և էլեկտրոնային կրիչներով ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ վավերացման:

(6-րդ կետը փոփ. 16.07.08 N 660-Ն)

7. Ստանալով անվանացանկ կազմող մարմնից, սույն կարգի 5-րդ կետի համաձայն` նախապես հայտնած դիտողություններին և առաջարկություններին համապատասխան, ճշգրտված N 2-ամփոփ ձևը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն իր կնիքով վավերացնում է այն՝ ստացման օրվանից հաշված 5 օրվա ընթացքում և թղթային ու էլեկտրոնային կրիչներով տրամադրում հայտատուին:

(7-րդ կետը փոփ. 16.07.08 N 660-Ն)

8. Եթե անվանացանկ կազմող մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացված N 2-ամփոփ ձևի լրացման ժամանակ ամբողջապես հաշվի չի առել, սույն կարգի 5-րդ կետի համաձայն, նրան նախապես հայտնած՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության դիտողությունները և առաջարկությունները, ապա հայտատուի կողմից լրացված N 2-ամփոփ ձևը ստանալուց հետո 4 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն այն հետ է վերադարձնում անվանացանկ կազմող մարմին առանց վավերացման՝ նշելով այդ ձևի վավերացումը մերժելու համար պատճառ հանդիսացած՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից նախկինում արված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել անվանացանկ կազմող մարմնի կողմից:

(8-րդ կետը փոփ. 16.07.08 N 660-Ն)

9. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունն ամփոփում է իր կողմից վավերացրած N 2-ամփոփ ձևերի տվյալները և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանած ժամկետում (2011 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2010 թվականի հոկտեմբերի 27-ը) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ընդհանուր ամփոփ անվանացանկ՝ սույն կարգի N 3 հավելվածում բերված N 3-ամփոփ ձևով:

(9-րդ կետը փոփ. 14.06.07 N 503-Ն, 16.07.08 N 660-Ն, 06.07.09 թիվ 618-Ն, 30.07.10 թիվ 514-Ն)

10. N 1-անվանացանկ ձևում ներառված համապատասխան ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գծով «Մեկ միավորի գինը» սյունակում լրացվում են Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի նախագծում արտացոլված` անվանացանկ կազմող մարմնի կողմից իր բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման հիմքում դրված հաշվարկներում կիրառված հիմնավորված գները:

11. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից սույն կարգի համաձայն ստացված N 3-ամփոփ ձևի ցուցանիշները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կազմում է գնման առարկաների տեղեկատու: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը սույն կետում նշված տեղեկատուն (թղթային կամ համակարգչային կրիչներով), ինչպես նաև իր կողմից մշակված՝ տվյալ տարվա պետական կարիքների բավարարման համար գնումների՝ բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառական դասակարգմամբ անվանացանկերի համակարգչային եղանակով ամփոփման համար կիրառելի էլեկտրոնային ձևը (թղթային և համակարգչային կրիչներով) ու այդ ձևի կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման, սույն կարգի 12-րդ կետում հիշատակված ուղեցույցը տրամադրում է անվանացանկ կազմող մարմիններին՝ նրանց կողմից անվանացանկերի վերջնական տարբերակը կազմելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու համար:

(11-րդ կետը փոփ. 16.07.08 N 660-Ն)

12. Անվանացանկ կազմող մարմինները սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկատուն, ինչպես նաև էլեկտրոնային ձևը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության պետական կարիքների բավարարման համար տվյալ տարվա գնումների՝ գերատեսչական և գործառական դասակարգմամբ անվանացանկերի համակարգչային եղանակով ամփոփման համար կիրառելի էլեկտրոնային ձևերի կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման ուղեցույցով կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում համապատասխան էլեկտրոնային ձևերը (թղթային և համակարգչային կրիչներով):

(12-րդ կետը փոփ. 16.07.08 N 660-Ն)

13. Եթե Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունմամբ` անվանացանկ կազմող որևէ մարմնի տվյալ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշները ենթարկվել են փոփոխությունների, ապա օրենքի ընդունման օրվանից մեկշաբաթյա ժամկետում սույն կարգի համապատասխան անվանացանկ կազմող մարմինը իր կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված անվանացանկերում պետք է կատարի համապատասխան փոփոխություններ:

(13-րդ կետը փոփ. 16.07.08 N 660-Ն)

14. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող գնումների անվանացանկի կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են առանձին կարգով:

(14-րդ կետը փոփ. 16.07.08 N 660-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար

 

Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի նախարար

Վ. Խաչատրյան

 

Կ. Ճշմարիտյան

(Հավելվածը փոփ. 16.07.08 N 660-Ն)

 

Հավելված N 1
Ձև N 1- անվանացանկ
(ներկայացվում է ՀՀ ֆինանսների նախարարություն)

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

20___ թվականի ընթացքում գնման ենթակա ապրանքների,
աշխատանքների եվ ծառայությունների

1. Ֆինանսավորման աղբյուրը  

(պետական բյուջե` 1, վարկային միջոցներ` 2, արտաբյուջետային հաշիվների միջոցներ` 3)

            

 

2. Պետական հանրապետական կամ տարածքային մարմնի անվանումը և կոդն ըստ

բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման 

 

 

3. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

 

 

 

 

 

ա) բաժնի կոդը

              

      

բ) խմբի կոդը 

                     

         գ) դասի կոդը  

 

 

4. Ծրագրի 

 

 

 

 

 

 

 

 

 

ա) անվանումը _____________________________________________

բ) կոդը                        

Գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների

Չափի միա-վորը*

Ամբողջ քանակը (ծավալը)

Մեկ միավորի գինը կամ սակագինը (դրամով)

Ընդհանուր գումարը (հազ. դրամով)

NN

Կոդը*

անվանումները

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

1. ------------------------------------

 

 

 

 

 

 

(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի անվանումը)

 

 

 

 

 

 

այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.1.

 

 

 

 

 

 

1.2.

 

 

 

 

 

 

1.3.

 

 

 

 

 

 

................................................

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. ------------------------------------

 

 

 

 

 

 

(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի անվանումը)

 

 

 

 

Գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների

Չափի միա-վորը*

Ամբողջ քանակը (ծավալը)

Մեկ միավորի գինը կամ սակագինը (դրամով)

Ընդհանուր գումարը (հազ. դրամով)

NN

Կոդը*

անվանումները

1

2

3

4

5

6

7

 

 

այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

2.1.

 

 

 

 

 

 

2.2.

 

 

 

 

 

 

2.3.

 

 

 

 

 

 

................................................

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3. ------------------------------------

 

 

 

 

 

 

(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի անվանումը)

 

 

 

 

 

 

այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

3.1.

 

 

 

 

 

 

3.2.

 

 

 

 

   

3.3.

       
   

................................................

       
   

................................................

       
   

................................................

       
   

................................................

       
   

................................................

       
   

................................................

       
   

................................................

       

* Սույն ձևի 2-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար գնման առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների Հայաստանի Հանրապետությունում գործող դասակարգիչներով սահմանած ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված կոդերը և չափի միավորները:

___ _____________ 20   թ.

Հիմնարկի ղեկավար` 

___________
(ստորագրություն)

___________________
Ա.Հ.Ա.

Կ.Տ. 
Ֆինանսական ծառայության պետ` 

___________
(ստորագրություն)

___________________
Ա.Հ.Ա.

(Հավելվածը խմբ. 14.06.07 N 503-Ն, փոփ. 16.07.08 N 660-Ն)

 

Հավելված N 2
Ձև N 2-ամփոփ
«Ճիշտ է՝»
ՀՀ էկոնոմիկայի նախարար`

Կ. Տ.

 

_______________________   /                /
(ստորագրություն)

 

«___» «______________» 20 ___ թ.

Ա Մ Փ Ո Փ  Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 


(ՀՀ պետական մարմնի անվանումը) 


ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 20_ ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը (լրացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին համապատասխան)

չափի միավորը

1

2

3

4

5

    ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ    
         
         
    ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ    
         
         
    ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ    
         
         

 

* Սույն ձևի 2-րդ սյունակում լրացվում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված համապատասխան կոդերը:

 

«__» «_____________» 20 ___ թ.  
Պետական մարմնի ղեկավար

________________________
(ստորագրություն)


     (Հավելվածը փոփ. 16.07.08 N 660-Ն)

 

 

Հավելված N 3
Ձև N 3-ամփոփ
(ներկայացվում է ՀՀ ֆինանսների  նախարարություն)

 

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Ա Մ Փ Ո Փ  Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 20 ___ ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

(Վերնագիրը փոփ. 16.07.08 N 660-Ն)

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը

չափի միավորը

   

ՄԱՍ I.   ԱՊՐԱՆՔՆԵՐ

   
          
         
         
         
         
         
   

ՄԱՍ II.  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   
         
         
         
         
         
         
         
         
   

ՄԱՍ III.  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

   
         
         
         
         
         
         
         

   
 

«__» «_____________» 20 ___ թ.  
ՀՀ էկոնոմիկայի նախարար`

________________________
(ստորագրություն)

 

(Հավելվածը փոփ. 16.07.08 N 660-Ն)