«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11010247
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 հունիսի 2010 թ. |
N 579-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 113-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջով՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի ««Հայաստանի Հանրապետության «պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 113-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Հրամանում և հրամանով հաստատված հավելվածում «պետական» բառից հետո լրացնել «հանրակրթական» բառը:
2) Հրամանով հաստատված կարգի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հաստատություններում` Խորհուրդը կազմվում է 8 անդամից:»:
3) Կարգի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
4) Կարգի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Նախարարության ենթակայության հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը առաջադրում է Խորհրդի 3 անդամ, Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետը 1 անդամ, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը 1 անդամ:»:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|