ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 դեկտեմբերի 2009 թ. |
N 280-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿՈՎԿԱՍ ՆԵՎԱՌԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 11 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Դադարեցնել «Կովկաս Նևառա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառք իրականացնելու լիցենզիայի գործողությունը (լիցենզիա N 000003՝ տրված 2007 թվականի ապրիլի 13-ին)։
2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման, «Կովկաս Նևառա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե։
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Տ. Պետրոսյանին։
Նախարար |
Գ. Ալավերդյան |
Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր
Բույսերի պաշտպանության քիմիական ԵՎ կենսաբանական միջոցների վաճառքի բնագավառում լիցենզիայի գործողությունը կասեցված անձի
Հ/հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը) |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Գտնվելու վայրը |
Լիցենզիայի սերիան, համարը |
Լիցենզիա տալու ամսաթիվը |
Գործողու-թյան ժամկետը |
Բնակու-թյան վայրը |
Տեղեկություններ գրանցամատյա-նում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, լիցեն-զիայի գործողու-թյան դադարեցման մասին |
Այլ տեղեկու-թյուններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Նոր տրամադրվող լիցենզիաներ |
|||||||||
1 |
«Կովկաս Նևառա» ՍՊԸ |
862281 |
ք. Երևան, Մառի 18/1, բն.46 |
N000003 |
13.04.2007թ. |
Անժամկետ |
--- |
10.12.2009 թ-ից լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված: |
Հիմք՝ ՀՀ գյու-ղատնտեսության նախարարի 09.12.2009 թ. N 280-Ա հրամանը |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|