Գլխավոր տեղեկություն
Համար
N 752-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (31.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.21/33(351) Հոդ.453
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
10.12.2009
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11609448

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

10 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 752-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 497-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «2009 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 497-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

հրամանի հավելվածի 8-րդ կետի «10000» թիվը փոխարինել «25000» թվով, 12-րդ կետի «10000» թիվը փոխարինել «20000» թվով, 21.1 կետի «300» թիվը փոխարինել «500» թվով:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Հայ օլիմպիական չեմպիոններ. Հրանտ Շահինյան, Իգոր Նովիկով, Ալբերտ Ազարյան թեմային նվիրված «Օլիմպիական չեմպիոններ Olimpic champions. Հրանտ Շահինյան Hrant Shahinyan. Հելսինքի Helsinki 1952. Իգոր Նովիկով Igor Novikov. Մելբուռն Melbourne 1956 Տոկիո Tokio 1964. Ալբերտ Ազարյան Albert Azaryan. Մելբուռն Melbourne 1956 Հռոմ Rome 1960» 3 նամականիշով գեղաթերթիկը, սամաձայն N 1 հավելվածի.

2) ՀՀ ճարտարապետական հուշարձաններ. Սասունցի Դավթի արձան (տեղադրման 50-ամյակի առթիվ) թեմային նվիրված «Էպիկական հերոս Սասունցի Դավթի արձանի տեղադրման 50-ամյակ Երևան 1959թ. քանդակագործ` Ե.Քոչար. 50-th anniversary of the erection of the monument to the epic hero Davit of Sasun Yerevan, 1959, sculptor Ye. Kochar» գեղաթերթիկը, համաձայն N 2 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Հայ օլիմպիական չեմպիոններ. Հրանտ Շահինյան, Իգոր Նովիկով, Ալբերտ Ազարյան թեմային նվիրված «Օլիմպիական չեմպիոններ Olimpic champions. Հրանտ Շահինյան Hrant Shahinyan. Հելսինքի Helsinki 1952. Իգոր Նովիկով Igor Novikov. Մելբուռն Melbourne 1956 Տոկիո Tokio 1964. Ալբերտ Ազարյան Albert Azaryan. Մելբուռն Melbourne 1956 Հռոմ Rome 1960» 3 նամականիշով գեղաթերթիկը` սահմանելով անվանագինը 70, 120 և 160 դրամ, տպաքանակը` 20000 հատ.

2) ՀՀ ճարտարապետական հուշարձաններ. Սասունցի Դավթի արձան (տեղադրման 50-ամյակի առթիվ) թեմային նվիրված «Էպիկական հերոս Սասունցի Դավթի արձանի տեղադրման 50-ամյակ Երևան 1959թ. քանդակագործ` Ե.Քոչար. 50-th anniversary of the erection of the monument to the epic hero Davit of Sasun Yerevan, 1959, sculptor Ye. Kochar» գեղաթերթիկը` սահմանելով անվանագինը 360 դրամ, տպաքանակը` 12000 հատ.

3) Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակին նվիրված «Արամ Մանուկյան (1879-1919) Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկը և Ներքին Գործոց առաջին նախարարը. Aram Manukyan (1879-1919) One of the first Armenian Republic and the first internal Affairs Minister» նամականիշով միակողմանի բացիկը` սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ։

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Սարգսյան
 

 

Հաստատված է

Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2009 թ. դեկտեմբերի 10-ի
թիվ 752-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_542

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար`

Վ. Ջիլավյան

 

 

Հաստատված է

Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2009 թ. դեկտեմբերի 10-ի
թիվ 752-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_543

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար`

Վ. Ջիլավյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան