ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
16 հոկտեմբերի 2009 թ. ք. Երևան |
N 09-288-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 16.10.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ՝
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Աճուրդի կենտրոն» ՊՈԱ կազմակերպության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳN 0574 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 15.09.2009 թ. թիվ 09-250-Լ հրամանով, համարել վերացված։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Էքսպրես Վելյու» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳN 0713 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 12.10.2009 թ. թիվ 09-281-Լ հրամանով, համարել վերացված։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Գագիկ Կոտիկյան» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳN 0631 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանին։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(16.10.2009թ. հր. 09-288-L)
Հ/Հ | Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) | Բնակության վայրը, գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանց- ման համարը |
Գործունեության տեսակը | Գործու- նեության իրակա- նացման վայրը |
Գործողության ժամկետը | Տեղեկություններ գրանցա- մատյանում լիցենզիայի վերաձևա- կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու- թյուններ |
1 | «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ | Երևան, Դավիթ Անհաղթի 23 | ԱԳ.N0574 | 31.10.05թ. | 02504535 | 574 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | կոմիտեի 15.09.09թ. N 09-250-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված | |
2 | «էքսպրես Վելյու» ՓԲԸ | Սյունիքի մ-զ, Խնձորեսկ հ-ք, հեռ. 547-933 | ԱԳN0713 | 11.10.07թ. | 09210854 | 709 | Ռիելթորական գործունեության | ՀՀ | Անժամկ. | կոմիտեի 12.10.09թ. N 09-281-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված | |
3 | «Գագիկ Կոտիկյան» ՍՊԸ | Երևան. Օհանովի 64շ. բն.18, հեռ. 743-133, 3-524-43 | ԱԳN0631 | 26.10.06թ. | 01839342 | 627 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն |