Գլխավոր տեղեկություն
Համար
N 2076-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (26.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.15/7(359) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.12.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 դեկտեմբերի 2009 թ.

 ք. Երևան

 N 2076-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԻՐԱՐՓԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, անհատ ձեռնարկատեր Սիրարփի Խաչատրյանի 18.12.2009թ. N 7414-Խ դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Սիրարփի Խաչատրյանին 2006 թվականի դեկտեմբերի 25-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000228 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի դեկտեմբերի 18-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 18-ը:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Սիրարփի Խաչատրյանի լիցենզիայի կրկնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան