ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 սեպտեմբերի 2009 թ. |
N 836-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Համասփյուռ կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով «Համասփյուռ կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հ. Մալոյանի 2009 թ. սեպտեմբերի 18-ի դիմումը.
Հրամայում եմ՝
1. «Համասփյուռ կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության 2002 թ. սեպտեմբերի 24-ի N 155 լիցենզիայի գործողութունը կասեցնել մինչև 2010 թ. սեպտեմբերի 1-ը:
2. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|