ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
28 սեպտեմբերի 2009 թ. |
N 09-262-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 28.09.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ՝
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «էքսպերտ ԱՎԱ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0796 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 15.09.2009 թ. թիվ 09-250-Լ հրամանով, համարել վերացված։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Նյու Լայթ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0800 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 15.09.2009 թ. թիվ 09-250-Լ հրամանով, համարել վերացված։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Կանսս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0803 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Անգանար Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0710 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ`
Ե. Զախարյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(28.09.2009թ. հր. N 09-262-L)
Հ/Հ | Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) | Բնակության վայրը, Գտնվելու վայրը | Լիցեն-զիայի համարը | Լիցեն-զիան տալու ամսա-թիվը | Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ) | Գրանց-ման հա-մարը | Գործու-նեության տեսակը | Գործու-նեության իրականաց-ման վայրը | Գործողու-թյան ժամկետը | Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին | Այլ տեղեկու-թյուններ |
1 | «էքսպերտ ՍՎՍ» ՍՊԸ | Երևան, Վերին Անտառային 120 | ԱԳN0796 | 13.09.08թ. | 00256162 | 791 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | կոմիտեի 15.09.09թ. N 09-250-Լ հրամանով տրված կասեցումը համարվել Է վերացված | |
2 | «Նյու Լայթ» ՍՊԸ | Երևան, Սայաթ-Նովա 19 |
ԱԳN0800 | 13.09.08թ. | 01564636 | 795 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | կոմիտեի 15.09.09թ. N 09-250-Լ հրամանով տրված կասեցումը համարվել Է վերացված | |
3 | «Կանսս» ՍՊԸ | Երևան, Մարգարյան 1շ, բն. 54 |
ԱԳN0803 | 25.09.08թ. | 01239689 | 798 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել Է դիմումի համաձայն | |
4 | «Անգանար Ռիելթի» ՍՊԸ | Երևան, Կովկասյան 60 |
ԱԳN0710 | 27.09.07թ. | 00096217 | 706 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել Է դիմումի համաձայն |