Գլխավոր տեղեկություն
Համար
N 479-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.10.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.10.01/27(345) Հոդ.320
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
04.09.2009
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 սեպտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11609325

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

4 սեպտեմբերի 2009 թ.

ք. Երևան

N 479-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» N 992-Ն որոշումը.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

հրամանով հաստատված հավելվածի «Հաճախականությունների շերտերի բաշխման աղյուսակ» բաժնի 6-րդ կետի`

1. 1-ին ենթակետում` «6560-6619ՄՀց» բառերը փոխարինել «6500-6523ՄՀց, 6525-6563ՄՀց, 6565-6619ՄՀց» բառերով».

2. 2-րդ ենթակետը՝ լրացնել «6524ՄՀց» և «6564ՄՀց» բառերով:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Սարգսյան