Գլխավոր տեղեկություն
Համար
N 754-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.09.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.09.15/26(344) Հոդ.301
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.08.2009
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 oգոստոսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11009302

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 օգոստոսի 2009 թ.
ք. Երևան

N 754-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 173-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 20.08.2009 թ. հանձնարարականը

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թ. մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2009 թ. ընդունելության կանոնները, կանոնակարգը, ընդունող հանձնաժողովի աշխատակարգը, ընդունելության քննական և մրցութային առարկաների ցանկն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 173-Ն հրամանի հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 6-րդ կետում` «օգոստոսի 31-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 25-ը» բառերով, իսկ «օգոստոսի 25-ը» և «օգոստոսի 30-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 19-ը» բառերով:

2) 12-րդ կետում` «օգոստոսի 23-ը», «օգոստոսի 9-ը», «օգոստոսի 22-ը» և «օգոստոսի 30-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 19-ը» բառերով:

3) 28-րդ կետում` «օգոստոսի 27-ը» և «օգոստոսի 31-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 25-ը» բառերով:

4) 30-րդ կետում` «օգոստոսի 30-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 19-ը» բառերով:

2. Նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ա. Աղբալյան) և օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան)` սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Նախարար

Ա. Աշոտյան