Գլխավոր տեղեկություն
Համար
N 213-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.09.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.09.15/26(344) Հոդ.299
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.09.2009
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 սեպտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10609309

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 սեպտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 213-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 2-ի եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները՝

1) «1. Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)» բաժինը լրացնել

 

1.137

Կրույզեր 350

տիամետօքսամ

 

տողով.

2) «6. Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժինը լրացնել

 

6.089

Սերտիկոր 50

մեֆենօքսամ + տեբուկոնազոլ

 

տողով.

3) «7. Սնկասպան ախտահանիչներ» բաժինը լրացնել

 

7.004

Դիվիդենտ սթար 036

դիֆենոկոնազոլ + ցիպրոկոնազոլ

 

տողով.

4) «8. Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ)» բաժինը լրացնել

 

8.073

Դիալեն սուպեր 480

դիկամբա + 2.4 Դ դիմեթիլ ամինային աղ

 

տողով:

 

Նախարար

Գ. Ալավերդյան