Գլխավոր տեղեկություն
Համար
N 99-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.08.2009-09.01.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.08.15/24(342) Հոդ.282
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2009
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 օգոստոսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 32009283

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

21 հուլիսի 2009 թ.

N 99-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածների.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել՝

1) «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգ»-ը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի ապրիլի 23-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթերի իրականացման թույլտվությունների տրման կարգը հաստատելու մասին» N 84-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2009 թվականի հուլիսի 21-ի

N 99-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգ»-ը (այսուհետ՝ Կանոնակարգ) մշակված է Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների մասին միջազգային պայմանագրերի և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածների հիման վրա:

2. Սույն Կանոնակարգի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետություն ուղևորային, բեռնային կամ համակցված կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման գործընթացի ապահովումը, դրանց իրականացման համար պահանջների և պայմանների սահմանումը:

3. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցություններ` Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով, կամ օդային հաղորդակցություններ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) կողմից տրված թույլտվության հիման վրա:

4. Ելնելով օդային փոխադրումների ծավալների, հաճախականությունների, ավելացման և պակասեցման անհրաժեշտությունից, օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից ներկայացված հայտի հիման վրա կատարվում է չվացուցակի փոփոխություն՝ սույն Կանոնակարգի 20-23-րդ և 26-րդ կետերի դրույթներով նախատեսված ընթացակարգերով:

5. Օտարերկրյա օդանավ շահագործողին, ինչպես նաև մասնավոր օդային հաղորդակցություն իրականացնող կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին առևտրային և ոչ առևտրային ոչ կանոնավոր օդային փոխադրումների թուլտվություն տալու դեպքում Գլխավոր վարչության կողմից հաստատվում է նաև օդային փոխադրումների ծրագիրը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ թույլտվությամբ նախատեսված պայմաններով ու ծավալով:

6. Օտարերկրյա օդանավ շահագործողները Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցություններ և ոչ կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնում են՝

1) Օդային հաղորդակցությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա,

2) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածների և սույն Կանոնկարգի հիման վրա:

 

II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Օտարերկրյա օդանավ շահագործողների (այսուհետ` Հայտատու) կողմից` Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման նպատակով սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված հայտը (այսուհետ՝ Հայտ) Գլխավոր վարչություն է ներկայացվում նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 30 օր առաջ:

8. Ներկայացվող Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերի պատճենները (ներկայացված բոլոր փաստաթղթերի պատճենները հաստատվում են օդանավ շահագործողի լիազորված անձի կողմից).

1) համապատասխան պետության կառավարության կամ ավիացիոն իշխանությունների կողմից դիվանագիտական ուղիներով ուղարկված տվյալ օդանավ շահագործողի նշանակման վերաբերյալ ծանուցում,

2) օդանավ շահագործողի վկայականը՝ կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով,

3) հայտում նշված երթուղով կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունը` տրված օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից,

4) Հայտատուի ավիացիոն անվտանգության ծրագիրը,

5) Հայտում նշված օդային հաղորդակցությունը իրականացնելու համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության, պետական գրանցման և աղմուկի վկայականները,

6) օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության/վերաապահովագրության վկայականները (սերտիֆիկատները),

7) օդային հաղորդակցության իրականացման համար փոխադրումների ձևակերպման փաստաթղթերի (ուղևորի փոխադրման տոմս, բեռնագիր և այլն) նմուշները և կիրառվելիք սակագները,

8) իրականացվող կանոնավոր օդային հաղորդակցությունների ծրագիրը,

9) տվյալ երթուղին կամ տվյալ երթուղու մի մասը շահագործող հայկական ավիաընկերության կողմից տրված գրավոր համաձայնություն` կիրառվող հաճախականության վերաբերյալ, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ,

10) Հայտատուի կողմից կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման համար նախատեսված օդանավակայանների հետ համաձայնեցված չվացուցակի նախագծերը` համաձայն սույն Կանոնակարգի ձև 3-ի:

9. Հայտատուի կողմից ներկայացվող Հայտը կազմվում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով և հաստատված է լինում Հայտատուի լիազորված անձի կողմից:

10. Անհրաժեշտության դեպքում Գլխավոր վարչությունը կարող է դիմել Հայտատուի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին՝ ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

11. Հայտի տրման օր է համարվում Հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելու օրը:

 

III. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

12. Գլխավոր վարչությունը՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն, օտարերկյա օդանավ շահագործողին կանոնավոր փոխադրող նշանակելու մասին գրությունը դիվանագիտական ուղիներով ստանալուց հետո, հեռագրային ձևով այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպություններին` նշելով, որ թույլատրվում է տվյալ օդանավ շահագործողի հետ կնքել առևտրային և սպասարկման մասին պայմանագրեր:

13. Հայտատուն Հայաստանի Հանրապետության համապատասխան նպատակակետ հանդիսացող օդանավակայանի և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ կնքում է անհրաժեշտ ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց պատճենները ներկայացնում է Գլխավոր վարչություն:              

14. Գլխավոր վարչությունում գրանցված Հայտը ուսումնասիրման նպատակով ներկայացվում է Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումներին:

15. Սույն Կանոնակարգով սահմանված պահանջներին Հայտի անհամապատասխանության դեպքում Հայտատուին ներկայացվում է դիտողությունների ցանկ` Հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելու օրվանից 10-օրյա ժամկետում:

16. Հայտի ուսումնասիրության և համաձայնեցման ընթացքում հաշվի է առնվում ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերին, ինչպես նաև սույն Կանոնակարգի պահանջներին:

17. Հայտի ուսումնասիրությունը և համաձայնեցումը ավարտելուց հետո, բայց ոչ ուշ, քան Հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելու օրվանից 20-րդ օրը, Հայտի վերաբերյալ համապատասխան գրավոր եզրակացությունը ներկայացվում է Գլխավոր վարչության պետին:

18. Հայտն անպատասխան թողնելն արգելվում է:

19. Կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն տրամադրելու դեպքում Գլխավոր վարչության կողմից հաստատվում է իրականացվելիք կանոնավոր օդային հաղորդակցությունների ծրագիրը և չվացուցակը:

20. Հայտատուի կողմից կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման համար նախատեսված չվացուցակի նախագիծը համաձայնեցման նպատակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում նպատակակետ հանդիսացող համապատասխանող օդանավակայանին:

21. Չվացուցակի նախագծի համաձայնեցման ժամանակ հաշվի են առնվում տվյալ օդանավակայանի աերոդրոմի հնարավորությունները, թռիչք-վայրէջքի ժամանակահատվածում օդանավակայանում ընդունվող և օդանավակայանից ուղարկվող ուղևորների, նրանց ուղեբեռների, ինչպես նաև բեռների սպասարկման հնարավորությունները:

22. Սույն Կանոնակարգի 7-րդ, 8-րդ և 16-րդ կետերին համապատասխանելու դեպքում Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանով Հայտատուին հատկացվում է սույն Կանոնակարգի ձև 2-ով սահմանված` Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն, իսկ Հայտատուի կողմից ներկայացված չվացուցակը հաստատվում է Գլխավոր վարչության խորհրդի կողմից օդային փոխադրումները իրականացնելու օրվանից առնվազն 5 օր առաջ:

23. Չվացուցակի հաստատման մասին տեղեկացումը ուղարկվում է Հայտատուին, Հայաստանի Հանրապետության տարածքի համապատասխան օդանավակայաններին և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

24. Հայտը ենթակա է մերժման, եթե.

1) ներկայացված փաստաթղթերը չեն բխում սույն Կանոնակարգի 7-րդ, 8-րդ, 16-րդ, 20-րդ և 21-րդ կետերի դրույթներից,

2) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ են,

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը չի նախատեսում բազմակի նշանակում, իսկ հայտավորված օդային ուղին շահագործվում է նշանակված այլ օդանավ շահագործողի կողմից կամ հայտավորված օդային ուղին նշված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում։

25. Հայտի մերժման դեպքում այդ մասին Հայտատուն տեղեկացվում է պատշաճ ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

26. Հայտատուների կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման չվացուցակներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայտերը ներկայացվում են Գլխավոր վարչություն առաջարկվող փոփոխության օրվանից առնվազն 15 աշխատանքային օր առաջ:

 

IV. ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

27. Ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվություն ստանալու համար Հայտատուն.

1) միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման իրականացման համար թռիչքի իրականացման ժամից առնվազն 72 ժամ առաջ Գլխավոր վարչություն է ներկայացնում հայտ՝ սույն Կանոնակարգի ձև 4-ով սահմանված ձևի: Հայտը կազմվում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

2) Երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման օրվանից առնվազն 14 աշխատանքային օր առաջ, Գլխավոր վարչություն է ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 5-ով սահմանված ձևի հայտ: Հայտը կազմվում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով և հաստատվում է հայտատու օտարերկրյա օդանավ շահագործողի լիազորված անձի կողմից:

28. Եթե միանգամյա փոխադրումը հրատապ է և Հայտատուն չի կարող պահպանել սույն Կանոնակարգի 27-րդ կետում նշված ժամկետները, ապա Հայտատուն կարող է հայտը ներկայացնել էլեկտրոնային փոստի կամ հեռագրի միջոցով, դրա մեջ միաժամանակ նշելով հայտը սահմանված ժամկետներում չներկայացնելու հիմնավոր պատճառները:

29. Միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման իրականացման համար հայտին կցվում են Հայտատուի հետևյալ փաստաթղթերի պատճենները.

1) օդանավ շահագործողի վկայականը՝ կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով,

2) օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված՝ հայտում նշված երթուղին շահագործելու թույլտվությունը (լիցենզիան), եթե նման փաստաթղթի տրամադրումը նախատեսված է տվյալ պետության օրենսդրությամբ,

3) հայտում նշված օդային փոխադրման համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը և պետական գրանցման սերտիֆիկատը,

4) օդային փոխադրման նպատակը, փոխադրվող ուղևորների և/կամ բեռի տվյալները (անուն, ազգանուն, քաղաքացիություն, բեռի տեսակը, քաշը և բնույթը),

5) օդային փոխադրման համար նախատեսված փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականները:

30. Երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրումների համար ներկայացված հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերի պատճենները.

1) օդանավ շահագործողի վկայականի պատճենը՝ կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով,

2) օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված՝ հայտում նշված երթուղին շահագործելու թույլտվության (լիցենզիայի) պատճենը, եթե նման փաստաթղթի տրամադրումը նախատեսված է տվյալ պետության օրենսդրությամբ,

3) հայտում նշված օդային փոխադրման համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը և պետական գրանցման սերտիֆիկատը,

4) ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականները,

5) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավակայանային սպասարկումների իրականացման մասին պայմանագրերի պատճենները,

6) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի պատճենը,

7) օդանավ շահագործողի պատվիրատուի տվյալները (անունը կամ անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները),

8) Հայաստանի Հանրապետությունում Հայտատուի ներկայացուցչի կամ ներկայացուցչության վերաբերյալ տեղեկություններ (անունը կամ անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները),

9) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավի տեխնիկական սպասարկման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն,

10) իրականացվող ոչ կանոնավոր օդային փոխադրման ծրագիրը:

31. Հայտատուի կողմից ներկայացվող Հայտը կազմվում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով և հաստատվում է Հայտատուի լիազորված անձի կողմից:

32. Անհրաժեշտության դեպքում Գլխավոր վարչությունը կարող է դիմել Հայտատուի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին՝ ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

33. Հայտի տրման օր է համարվում Հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելու օրը:

 

V. ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

34. Սույն Կանոնակարգի պահանջներին հայտում ներկայացված տվյալների չհամապատասխանելու դեպքում, այդ մասին զեկուցվում է թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող Գլխավոր վարչության պաշտոնատար անձին: Մեկանգամյա ոչ կանոնավոր փոխադրում իրականացնելու Հայտի դեպքում դիտողությունների ցանկը Հայտատուին տրամադրվում է Հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո 1-օրյա ժամկետում: Երկու և ավելի ոչ կանոնավոր փոխադրում իրականացնելու Հայտի դեպքում, այն Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո 5-օրյա ժամկետում: Մեկանգամյա ոչ կանոնավոր փոխադրում իրականացնելու Հայտի դեպքում Հայտատուն դիտողությունների ցանկը ստանալու օրվանից սկսած, բայց ոչ ուշ, քան իր թռիչքը իրականացնելու ժամկետից 1 օր առաջ, իսկ երկու և ավելի ոչ կանոնավոր փոխադրում իրականացնելու Հայտի դեպքում Հայտատուն դիտողությունների ցանկը ստանալու օրվանից սկսած, բայց ոչ ուշ, քան իր թռիչքը իրականացնելու ժամկետից 5 օր առաջ, պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները` այդ մասին տեղեկացնելով Գլխավոր վարչությանը:

35. Հայտի ուսումնասիրության և համաձայնեցման ընթացքում հաշվի են առնվում ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերին, ինչպես նաև սույն Կանոնակարգի պահանջներին:

36. Հայտի քննարկումը և համաձայնեցումն ավարտելուց հետո կազմվում է համապատասխան գրավոր եզրակացություն, որի հիման վրա թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող Գլխավոր վարչության պաշտոնատար անձը Հայտատուին շնորհում է սույն Կանոնակարգի ձև 6-ով սահմանված թույլտվությունը կամ մերժում է Հայտը:

37. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման Հայտը ենթակա է մերժման, եթե.

1) ներկայացված փաստաթղթերը չեն բխում սույն Կանոնակարգի 27-րդ կետի 1-ին ենթակետի, 28-րդ կետի, 29-րդ կետի 1-ին, 3-5-րդ ենթակետերի դրույթներից,

2) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ են:

38. Երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրումների Հայտը ենթակա է մերժման, եթե.

1) ներկայացված փաստաթղթերը չեն բխում սույն Կանոնակարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետի, 30-րդ կետի 1-ին, 3-րդ , 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերի դրույթներից,

2) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ են:

39. Հայտի մերժման դեպքում այդ մասին Հայտատուն տեղեկացվում է պատշաճ ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

40. Գլխավոր վարչության պետը կարող է դադարեցնել տրված կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման նպատակով տրված թույլտվությունների գործողությունը, եթե օդանավ շահագործողի կողմից չեն կատարվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների և սույն Կանոնակարգի պահանջները:

41. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման ցանկություն հայտնած մասնավոր օդանավի սեփականատեր կամ վարձակալ հանդիսացող կազմակերպության կամ ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվում են սույն Կանոնակարգի 27-րդ կետի 1-ին ենթակետի, 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերի, 31-րդ և 36-րդ կետի դրույթները, ինչպես նաև նրա կողմից ներկայացվող հայտին կցվում են օդանավի անձնակազմի անդամների վկայականները:

42. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման ցանկություն հայտնած մասնավոր օդանավի սեփականատեր կամ վարձակալ հանդիսացող կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը Գլխավոր վարչություն է ներկայացնում ավիացիոն անվտանգության ծրագիր:

43. Կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները Գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են Գլխավոր վարչության «www.aviation.am» պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության «Աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածու» (ԱՏԺ) փաստաթղթում:

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

З А Я В К А 

 

НА ПОЛУЧЕНИЕ РАЗРЕШЕНИЯ НА ВЫПОЛНЕНИЕ РЕГУЛЯРНЫХ ВОЗДУШНЫХ СООБШЕНИЙ В РЕСПУБЛИКУ АРМЕНИЯ ИНОСТРАННЫМИ ЭКСПЛУАТАНТАМИ ВОЗДУШНЫХ СУДОВ

 

A P P L I C A T I O N

 

FOR GETTING PERMISSION FOR SCHEDULED AIR SERVICES OPERATION TO THE REPUBLIC OF ARMENIA BY FOREIGN AIRCRAFT OPERATORS

 

1. Օդանավ շահագործողի լրիվ անվանումը՝ կազմակերպաիրավական ձևի նշումով, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները

Полное наименование эксплуатанта воздушного судна с указанием юридического статуса, местонахождение, номера всех средств связи

Full name of the aircraft operator, with legal form indication, location, all numbers for communications

____________________________________________________________________:

2. Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի ներկայացուցչության (ներկայացուցչական գործառնություն իրականացնող կազմակերպության) գտնվելու վայրը, ներկայացուցիչների անունը, ազգանունը, գտնվելու վայրը և կապի միջոցների համարները

Местонахождение Представительства (организации, осуществляющей представительскую функцию) эксплуатанта воздушного судна в Республике Армения, имя, фамилия, представителей, местонахождение и номера средств связи

Location of the aircraft operator Representation (organization, performing representating function) in the Republic of Armenia, name, surname of the representatives, location and numbers for communications

____________________________________________________________________:

3. Օդային հաղորդակցության իրականացման համար շահագործվող օդանավ(եր)ի տիպ(եր)ը, պատկանելությունը, գրանցման երկիրը, ազգային և գրանցման նիշերը

Тип(ы), принадлежность, страна регистрации, национальный и регистрационный знаки воздушного(ых) судна(ов), эксплуатируемых для выполнения воздушных сообщений

Type(s), ownership, state of registry, nationality and registration marks of the operating aircraft(s) for air service operation

____________________________________________________________________։

4. Օդային ուղին, չվերթի համարը, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) եռանիշ կոդը, Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (ԻԱՏԱ) երկնիշ կոդը, օդային հաղորդակցությունների իրականացման ժամկետները և շաբաթական հաճախականությունը, կիրառման ենթակա սակագները

Воздушная линия, номер рейса, трехбуквенный код Международной Организации Гражданской Авиации (ИКАО), двухбуквенный код Международной ассоциации воздушного транапорта (ИАТА), периоды выполнения воздушных сообщений и еженедельная частота, тарифы, подлежащие к применению

Air route, flight number, International Civil Aviation Organization (ICAO) three-letter designator code, International Air Transport Association (IATA) two-letter designator code, periods of air service operation and weekly frequency, tariffs subject to apply

____________________________________________________________________։

5. Պահուստային օդանավակայանների/աերոդրոմների վերաբերյալ տեղեկատվություն

Информация о запасных аэропортах/аэродромах

Information about alternate airports/airdromes

____________________________________________________________________:

6. Օդանավ շահագործող ընկերությունում օտարերկրյա կապիտալի բաժնեմասի առկայության և չափի մասին տեղեկություն

Данные о наличии и размере доли иностранного капитала в организации, эксплуатирующей воздушное судно

Information about the presence and share of the foreign capital at the aircraft operator's company

____________________________________________________________________:

 

_________________________________________

(Ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

 (Должность, имя, фамилия представителя)

(Position title, name, surname of the Representative)

 

Ստորագրությունը

Подпись

Signature         _____________________

 

Ամսաթիվը

Дата

Date                 _____________________

 

 

Կնիքը

Печать

Seal

 

Ձև N 2

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20 ____

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

РАЗРЕШЕНИЕ 000/20 _____

 

ИНОСТРАННЫМ ЭКСПЛУАТАНТАМ ВОЗДУШНЫХ СУДОВ НА ВЫПОЛНЕНИЕ РЕГУЛЯРНЫХ ВОЗДУШНЫХ СООБЩЕНИЕЙ В РЕСПУБЛИКУ АРМЕНИЯ

 

PERMISSION 000/20 ____

 

TO THE FOREIGN AIRCRAFT OPERATORS FOR SCHEDULED AIR SERVICES OPERATION TO THE REPUBLIC OF ARMENIA

 

Օդանավ շահագործող

______________________

Эксплуатант воздушного судна

______________________

Aircraft Operator

______________________

Երթուղի

______________________

Маршрут

______________________

Air route

______________________

Օդանավ(եր)ի տիպ(եր)ը

______________________

Тип(ы) воздушного(ых) судна(ов)

______________________

Type(s) of aircraft(s)

______________________

Օդանավ(եր)ի ազգային և գրանցման նիշերը

______________________

Национальный и регистрационный знаки воздушного(ых) судна(ов)

______________________

Aircraft(s') nationality aոd registration marks

______________________

Չվերթի համարը

______________________

Номер рейса

______________________

Fligհt ոսmber

______________________

Հաճախականությունը

______________________

Частота

______________________

Freqսeոcy

______________________

Թույլտվության գործողության ժամկետը` մինչև

Срок действия разрешения: до

Permission validity: till

 «___»______________20__

   

  

____________________________

 

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

(должность, имя, фамилия)

 

(position title, ոame, sսrոame)

Կ.Տ.

М.П

Seal

«___» ________________ 20__

(տրման ամսաթիվը)            

(дата выдачи)                   

(date of issսe)             

 

Ձև N 3

 

Ներմուծեք նկարագրությունը_379

 

 

Ձև N 4

 

Հ Ա Յ Տ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

З А Я В К А

 

НА ПОЛУЧЕНИЕ РАЗРЕШЕНИЯ НА ВАЗДУШНОЕ ДВИЖЕНИЕ В РЕСПУБЛИКУ АРМЕНИЯ ИНОСТРАННЫМИ ЭКСПЛУАТАНТАМИ ВОЗДУШНЫХ СУДОВ

 

A P P L I C A T I O N

 

FOR GETTING AIR TRAFFIC PERMISSION TO THE REPUBLIC OF ARMENIA BY FOREIGN AIRCRAFT OPERATORS

 

1. Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները

Наименование эксплуатанта воздушного судна или организации выполняющей частный полет, местонахождение, номера всех средсв связи

Name of the aircraft operator or the organization operating private flight, location, all numbers for communications

____________________________________________________________________:

2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը

Трехбуквенный код ИКАО эксплуатанта воздушного судна и номер рейса

ICAO three-letter designator code of the aircraft operator and flight number

____________________________________________________________________:

3. Օդանավի գրանցման երկիրը

Страна регистрации воздушного судна

State of registry of the aircraft

____________________________________________________________________:

4. Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը

Тип, национальный и регистрационный знаки воздушного судна

Aircraft type, nationality and registration marks

____________________________________________________________________:

5. Չվերթի նպատակը

Цель полета

Purpose of flight

____________________________________________________________________:

6. Չվերթի երթուղին (մուտքի և ելքի կետերը) Հայաստանի Հանրապետության օդային տարածքում

Маршрут полета (точки входа и выхода) в воздушном пространстве Республики Армения

Route of the flight (entry and exit points) in the airspace of the Republic of Armenia

____________________________________________________________________:

7. Թռիչքի աերոդրոմ, վայրէջքի աերոդրոմ Հայաստանի Հանրապետությունում, վերջնական աերոդրոմ

Аэродром вылета, аэродром прилета в Республике Армения, конечный аэродром

Departure airdrome, arrival airdrome in the Republic of Armenia, final airdrome

____________________________________________________________________:

8. Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված)

Тип перевозок (пассажирский, грузовой, комбинированный)

Type of traffic (Passengers, cargo, combined)

____________________________________________________________________:

9. Օդանավի բեռնվածություն (ուղևորների քանակը, բեռի քաշը և բնույթը)

Загрузка воздушного судна (количество пассажиров, всех и характер груза)

Load of the aircraft (number of passengers, weight and nature of cargo)

____________________________________________________________________:

10. Չվերթի կատարման ամսաթիվը և ժամերը

Дата и время выполнения рейса

Date and time of flight operation

____________________________________________________________________:

11. Օդանավի ստանդարտ սարքավորում

Стандартное оборудование воздушного судна

Standard equipment of the aircraft

____________________________________________________________________:

12. Ծառայությունների և գանձումների դիմաց վճարման ձևը: Ոչ կանխիկ վճարման դեպքում նշելով բանկի անունը և հաշվի համարը

Порядок оплаты за услуги и сборы. В случае безналичной оплаты, указать наименование банка и номер счета

Form of payment for services and fees. In case of non cash payment, indicate the name of the bank and the account number

____________________________________________________________________:

________________________________________

(Ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

                (Должность, имя, фамилия представителя)

(Position title, name, surname of the Representative)

 

Ստորագրությունը

Подпись

Signature                         ______________                                                                            

 

Ամսաթիվը

Дата

Date                                 _____________                                                            

 

Կնիք

Печать

Seal

 

Ձև N 5

 

Հ Ա Յ Տ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

З А Я В К А

 

НА ПОЛУЧЕНИЕ РАЗРЕШЕНИЯ НА ВОЗДУШНЫЕ  СООБЩЕНИЯ ИНОСТРАННЫМИ ЭКСПЛУАТАНТАМИ ВОЗДУШНЫХ СУДОВ В РЕСПУБЛИКУ АРМЕНИЯ

 

A P P L I C A T I O N

 

FOR GETTING AIR TRAFFIC PERMISSIONS TO THE REPUBLIC OF ARMENIA BY FOREIGN AIRCRAFT OPERATORS

 

1. Օդանավ շահագործող (անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները)

Эксплуатант воздушного судна (наименование, местонахождение, номера всех средств связи)

Aircraft operator (name, location, all numbers for communications)

____________________________________________________________________:

Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցիչ (անունը, ազգանունը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները)

Представитель в Республике Армения (имя, фамилия, местонахождение, номера средств связи)

Representative in the Republic of Armenia (name, surname, location, numbers for communications)

____________________________________________________________________:

2. Պատվիրատու (անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները)

Заказчик (наименование, местонахождение, номера средств связи)

Charterer (name, location, numbers for communications)

____________________________________________________________________:

3. Չվերթի տեսակը

Вид полета

Type of flight

____________________________________________________________________:

4. Օդանավ(եր)ի տիպ(եր)ը

Тип воздушного(ых) судна(ов)

Type of aircraft

____________________________________________________________________,

նստատեղերի քանակը

количество кресел

number of seats

____________________________________________________________________:

Օդանավերի ազգային և գրանցման նիշերը

Национальный и регистрационный знаки воздушных судов

Nationality and registration marks of the aircraft

____________________________________________________________________:

5. Օդանավի գրանցման պետությունը

Государство регистрации воздушного судна

State of registry of the aircraft

____________________________________________________________________:

6. Չվերթերի երթուղին

Маршрут полетов

Flight route

____________________________________________________________________:

7. Կատարվող չվերթերի ժամկետները, հաճախականությունը և չվերթի համարը

Срок, частота и номер выполняемого рейса

Periods, frequency and flight number of the operating flights

____________________________________________________________________,

«__»____________20__ թ-ից մինչև «__» __________20__ թ-ը

շաբաթվա __ օր

с __ ___________20_____г. до «__» _______________20____г. по ______ дням недели

From «__»____________20__ till «__»____________20__ on___ days of the week

 

8. Այլ պայմաններ.

Прочие условия:

Other conditions:

____________________________________________________________________:

 

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ

ЭКСПЛУАТАНТ ВОСДУШНОГО СУДНА 

AIRCRAFT OPERATOR

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ

ЗАКАЗЧИК

CHARTERER

Կ. Տ.

М.П

Seal

   

Կ. Տ.

М.П

Seal

_______________

ստորագրությունը

подпись

sigոatսre

_______________

ազգանունը 

фамилия

sսrոame

_____________

ստորագրությունը

подпись

sigոatսre

______________

ազգանունը 

фамилия

sսrոame

 

«__»____________20__

 

«__»____________20__

 

Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

К заявке необходимо приложить следующие документы:

The following documents shall be enclosed to the application:

- օդանավ շահագործողի սերտիֆիկատի պատճենը՝ կից հավելվածներով/հատուկ դրույթներով,

копия Сертификата эксплуатанта с приложениями/специальными положениями:

copy of the Air Operator Certificate with operations specifications/special supplementary regulations on operations;

- օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված՝ հայտում նշված երթուղին շահագործելու թույլտվության (լիցենզիայի) պատճենը, եթե նման փաստաթղթի տրամադրումը նախատեսված է տվյալ պետության օրենսդրությամբ,

копия разрешения (лицензии), выданного авиационными властями государства регистрации эксплуататна воздушного судна, на эксплуатацию маршрута, указанного в заявке, если выдача такого документа предусмотрена законодательством данного государства;

copy of permission (license) granted by the Aeronautical Authorities of the state registered the aircraft operator for operation of route mentioned in the application, if an issuance of such a document is prescribed by the legislation of that state;

- հայտում նշված օդային հաղորդակցությունն իրականացնելու համար նախատեսված օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատների (վկայականների) և պետական գրանցման սերտիֆիկատների (վկայականների) պատճենները,

копии свидетельств (сертификатов) о государственной регистрации и летной годности воздушных судов, предназначенных для выполнения воздушного сообщения, указанного в заявке;

copies of Certificates of Registration and Airworthiness Certificates of the aircrafts provided for air services mentioned in the application;

- օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված օդանավերի, փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների, ինչպես նաև երրորդ անձանց հանդեպ ապահովագրության/վերաապահովագրության վկայականների (սերտիֆիկատների) պատճենները,

копии страховых/перестраховочных полисов ответственности на воздушные суда, перед перевозимыми, за багаж, груз, а также перед третьими лицами;

copies of insurance/reinsurance policy certificates for aircrafts, transporting passengers, baggage, cargo, as well as for third party legal liabilities;

- ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների կատարման համար պատվիրատուի հետ կնքված պայմանագրի պատճենը,

копия договора, заключенного с заказчиком, на выполнение нерегулярных воздушных сообщений;

copy of the agreement for non-scheduled air service operation, signed with the charterer;

- Հայաստանի Հանրապետության օդանավակայանում օդանավակայանային սպասարկումների իրականացման մասին պայմանագրերի պատճենները,

копии договоров о проведении аэропортовых обслуживаний в аэропорту Республики Армения;

copy of the agreement for all types of airport services at the airport in the Republic of Armenia;

- օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի պատճենը,

копия программы авиационной безопасности эксплуатанта воздушного судна;

aviation security program of aircraft operator;

- օդանավ շահագործողի պատվիրատուի տվյալները (անունը, ազգանունը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները),

данные о представителе заказчика эксплуатанта воздушного судна (имя, фамилия, местонахождение, номера всех средств связи);

information on charterer of the aircraft operator (name, surname, location, all numbers for communications);

- Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի ներկայացուցչի կամ ներկայացուցչության վերաբերյալ տեղեկություններ (անունը, ազգանունը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները, լիազորությունները)՝ բնօրինակը,

данные о представителе или представительстве эксплуатанта воздушного судна в Республике Армения (имя, фамилия, местонахождение, номера всех средств связи, полномочия)-оригинал;

information on Represeոtative or Representation of the aircraft operator in the Republic of Armenia (name, surname, location, all numbers for communications, power of attorney) - original;

- Հայաստանի Հանրապետության օդանավակայանում օդանավերի տեխնիկական սպասարկման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն՝ բնօրինակը,

сводная информация о техническом обслуживании воздушных судов в аэропорту Республики Армения-оригинал;

information about aircraft maintenance at the airport in the Republic of Armenia - original;

- իրականացվող ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների ծրագրի բնօրինակը:

оригинал программы выполняемых нерегулярных воздушных сообщений.

original of the program for non-scheduled air services operation.

 

Ձև N 6

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20 ____

 

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ

 

РАЗРЕШЕНИЕ 000/20___

 

НА ВОЗДУШНОЕ СООБЩЕНИЕ

 

PERMISSION 000/20 ____

 

FOR AIR TRAFFIC

 

Օդանավ շահագործողը

______________________

Эксплуатант воздушного судна

______________________

Aircraft Operator

______________________

Պատվիրատու

______________________

Заказчик

______________________

Charterer

______________________

Երթուղի

______________________

Маршрут

______________________

Route

______________________

Օդանավերի տիպերը

______________________

Типы воздушных судов

______________________

Types of aircraft

______________________

Օդանավերի ազգային և գրանցման նիշերը

______________________

Национальный и регистрационный знак воздушных судов

______________________

Aircrafts' nationality ad registration marks

______________________

Չվերթի համարը

______________________

Номер рейса

______________________

Flight number

______________________

Հաճախականությունը

______________________

Частота

______________________

Frequency

______________________

Թույլտվության գործողության ժամկետը` մինչև

 

Срок действия разрешения: до

 

Permission validity: till

«___» ________________ 20__

 


___________________________

 

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

(должность, имя, фамилия)

 

(position title, name, surname)

Կ.Տ.

М.П.

Seal

«___» ________________ 20__

(տրման ամսաթիվը)

(дата выдачи)

(date of issue)