«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 օգոստոսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 32009282
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
21 հուլիսի 2009 թ. |
N 98-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածների.
Հրամայում եմ՝
1. Հաստատել՝
1) «Օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգ»-ը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 21-ի N 98-Ն հրամանի |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգ»-ը (այսուհետ՝ Կանոնակարգ) մշակված է Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների մասին միջազգային պայմանագրերի և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածների հիման վրա:
2. Սույն Կանոնակարգի պահանջներին ու պայմաններին համապատասխանելու դեպքում, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցություններ և փոխադրումներ իրականացնելու նպատակով ներկայացված հայտի հիման վրա տրվում է օդային ուղու շահագործման թույլտվություն:
II. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏ
3. Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են ավիափոխադրողի մասնագիր և ունեն «Կանոնավոր օդային հաղորդակցություն» գործունեության տեսակի լիցենզիա, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) են ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված հայտ (այսուհետ՝ Հայտ) և հայտին ուղեկցող գրություն հետևյալի վերաբերյալ.
1) օդանավ շահագործողի կողմից շահագործվող օդանավերի տիպերը, քանակը, որոնցով նախատեսվում է իրականացնել կանոնավոր օդային հաղորդակցություն,
2) տվյալ կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման համար օդանավերի միջազգային պահանջներին համապատասխանող տեխնիկական անհրաժեշտ սարքավորումների առկայության և տեխնիկական սպասարկման վերաբերյալ տեղեկություններ,
3) օդանավերում ուղևորների սպասարկման պայմանների, ինչպես նաև առաջարկվող սպասարկումների մասին տեղեկություններ,
4) տեղեկություններ ավիատոմսերի վաճառքի ցանցի վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները ներկայացվող Հայտին կից Գլխավոր վարչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) օդանավ շահագործողի վկայականի և կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիայի պատճենները,
2) անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները),
3) օդային ուղու շահագործման ծրագիր՝ համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորումով և չվացուցակի նախագծով,
4) փաստաթուղթ այն մասին, որ հայտատուն չունի ժամկետանց հարկային պարտավորություններ,
5) այլ տեղեկություններ, որոնք ըստ հայտատուի կարող են կարևոր լինել և նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:
III. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Հայտերի և նրանց կից ներկայացված փաստաթղթերի փաթեթների ընդունման և քննարկումների նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Գլխավոր վարչությունը:
6. Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով, օդային ուղիների շահագործման թույլտվությունների ստացման համար, նախատեսված թռիչքների սկզբից առնվազն 15 օր առաջ հայտատուն Գլխավոր վարչություն է ներկայացնում Հայտը և կից փաստաթղթերը:
7. Հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո, ներկայացվում են Գլխավոր վարչության ստորաբաժանումներին ուսումնասիրության համար, որոնք 4-օրյա ժամկետում դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություն: Գլխավոր վարչությունը 3-օրյա ժամկետում դրանցում առկա թերությունների մասին գրավոր կարգով հայտնում է հայտատուին, որը դրանք ստանալուց 5-օրյա ժամկետում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները:
8. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում, օդանավ շահագործողին 14-օրյա ժամկետում տրվում է օդային ուղիների շահագործման թույլտվություն՝ Գլխավոր վարչության պետի հրամանով և սույն Կանոնակարգի ձև 2-ով սահմանված ձևաթղթով:
9. Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվություն ստացած օդանավ շահագործողը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով տվյալ օդային ուղիում նշանակված փոխադրող, որը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով՝ դիվանագիտական ուղիներով տվյալ երկրի կառավարությանը կամ ավիացիայի բնագավառի պետական կառավարման մարմնին ծանուցմամբ:
10. Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղու շահագործման թույլտվություն ստացած օդանավ շահագործողն իրավունք է ստանում նաև տվյալ երկրում իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով փոխադրողին վերապահված գործառույթները:
11. Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվությունները տրվում են 2 տարի գործողության ժամկետով, որից հետո թույլտվություն ստացած օդանավ շահագործողը՝ սույն Կանոնակարգի պահանջներին և պայմաններին համապատասխան, կարող է Գլխավոր վարչություն ներկայացնել հայտ տվյալ օդային ուղով օդային ուղիների շահագործման թույլտվության գործողության ժամկետի երկարացման համար:
12. Օդային ուղիների շահագործման թույլտվության ստացման նպատակով տրված հայտը 14-օրյա ժամկետում մերժվում է, եթե.
1) օդային հաղորդակցությունների մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված չէ բազմակի նշանակումներ, իսկ հայտավորված օդային ուղին շահագործվում է Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված որևէ ավիաընկերության կողմից կամ հայտավորված օդային ուղին նշված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում,
2) Հայտը և կից փաստաթղթերը չեն բխում սույն Կանոնակարգի II գլխի դրույթներից,
3) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ են,
4) հայտատուն միջոցներ չի ձեռնարկում առկա թերությունները շտկելու կապակցությամբ:
Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն տեղեկացվում է պատշաճ ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
IV. ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏ
13. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողը ոչ կանոնավոր օդային փոխադրում իրականացնելու համար ստանում է Գլխավոր վարչության թույլտվությունը:
14. Միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման համար օդանավ շահագործողը (այսուհետ՝ Հայտատու) թույլտվություն ստանալու համար թռիչքի իրականացման ժամից առնվազն 72 ժամ առաջ, իսկ երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության համար թռիչքի իրականացման օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ կից գրությամբ Գլխավոր վարչություն է ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 3-ով սահմանված հայտ: Հայտին կից Գլխավոր վարչություն են ներկայացնում անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները):
15. Երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվություն ստանալու համար հայտին կից Հայտատուն պետք է Գլխավոր վարչություն ներկայացնի նախատեսվող ոչ կանոնավոր օդային փոխադրումների ծրագիրը և փաստաթուղթ այն մասին, որ հայտատուն չունի ժամկետանց հարկային պարտավորություններ, որպեսզի կարողանա իրականացնել հայտավորված օդային փոխադրումը հայտավորված օդանավի տիպով:
16. Եթե միանգամյա փոխադրումը հրատապ է և Հայտատուն չի կարող պահպանել սույն Կանոնակարգի 14-րդ կետում նշված ժամկետները, ապա Հայտատուն կարող է հայտը ներկայացնել էլեկտրոնային փոստի կամ հեռագրի միջոցով` դրա մեջ միաժամանակ նշելով հայտը սահմանված ժամկետներում չներկայացնելու հիմնավոր պատճառները:
V. ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
17. Գլխավոր վարչություն մուտք եղած հայտը ուսումնասիրվում է Գլխավոր վարչության կողմից:
18. Սույն Կանոնակարգի պահանջներին հայտում ներկայացված տվյալների չհամապատասխանելու դեպքում, այդ մասին զեկուցվում է թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող Գլխավոր վարչության պաշտոնատար անձին: Այդ դեպքում Հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկը՝ հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո 1-օրյա ժամկետում: Հայտատուն իր թռիչքը իրականացնելու ժամկետից առնվազն 1 օր առաջ պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները, այդ մասին տեղեկացնելով Գլխավոր վարչությանը:
19. Հայտը համաձայնեցվում է նաև Գլխավոր վարչության շահագրգիռ ստորաբաժանումների հետ:
Հայտը համաձայնեցվում է Գլխավոր վարչության ստորաբաժանումների հետ հետևյալ ժամկետներում՝
1) միանգամյա օդային փոխադրման համար՝ հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելու օրվանից առնվազն 12 ժամվա ընթացքում,
2) երկու և ավելի օդային փոխադրման դեպքում՝ հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելու օրվանից առնվազն 5 աշխատանքային օրվա ընթացքում:
20. Հայտի քննարկման և համաձայնեցման ընթացքում հաշվի են առնվում դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:
21. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում, օդանավ շահագործողին տրվում է օդային ուղու շահագործման թույլտվություն՝ սույն Կանոնակարգի ձև 4-ով սահմանված ձևով:
Ոչ կանոնավոր օդային փոխադրման նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվության շնորհումը կամ մերժումը իրականացվում է Հայտատուին համապատասխան ծանուցմամբ:
22. Հայտը մերժվում է, եթե.
1) չեն պահպանվել սույն Կանոնակարգի 14-րդ,15-րդ և 16-րդ կետերի դրույթները,
2) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ են,
3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների և սույն կանոնակարգի պահանջներին:
23. Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
24. Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողները` կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ամառային և ձմեռային չվացուցակների նախագծերը, դրանք կիրառելու օրվանից առնվազն 30 օր առաջ, ներկայացնում են Գլխավոր վարչություն` ուսումնասիրություն իրականացնելու նպատակով:
Ամառային և ձմեռային չվացուցակների նախագծերը ներկայացվում են Գլխավոր վարչության Խորհրդի անդամներին, որից հետո դրանք քննարկվում են Գլխավոր վարչության Խորհրդի նիստում:
Ամառային և ձմեռային չվացուցակների նախագծերը Գլխավոր վարչության Խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, հաստատվում են որպես չվացուցակներ:
25. Գլխավոր վարչության պետը կարող է դադարեցնել տրված կանոնավոր և ոչ կանոնավոր օդային ուղիների շահագործման թույլտվությունների գործողությունը, եթե օդանավ շահագործողի կողմից չեն կատարվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջները:
26. Միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման ցանկություն հայտնած մասնավոր օդանավի սեփականատեր կամ վարձակալ հանդիսացող կազմակերպության կամ ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվում են սույն կանոնակարգի IV-րդ գլխի 14-րդ և 16-րդ կետերի և V-րդ գլխի դրույթները:
27. Միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման ցանկություն հայտնած մասնավոր օդանավի սեփականատեր կամ վարձակալ հանդիսացող կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը Գլխավոր վարչություն է ներկայացնում ավիացիոն անվտանգության ծրագիր:
28. Կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները Գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են Գլխավոր վարչության «www.aviation.am» պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության «Աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածու» (ԱՏԺ) փաստաթղթում:
Ձև 1
Հ Ա Յ Տ
ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
Հայաստանի Հանրապետության օրենսդրության և իր կանոնադրության հիման վրա գործող, թիվ _____________ (Համարը և տրման ամսաթիվը) օդանավ շահագործողի վկայական, թիվ _____________ (Համարը և տրման ամսաթիվը) ավիափոխադրողի մասնագիր և թիվ _____________ (Համարը և տրման ամսաթիվը) անժամկետ գործողության ժամկետով կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիա ունեցող _________________ (Օդանավ շահագործողի անվանումը) օդանավ շահագործողը ներկայացնում է հայտ _____________ (Երթուղին, միջանկյալ կետերը) ուղևորային և/կամ բեռնային (համակցված) կանոնավոր օդային հաղորդակցության օդային ուղու(ուղիների) շահագործման թույլտվություն(ներ) ստանալու համար: Օդային հաղորդակցություն(ներ)ը կատարվելու է(են) _____________ (Նշվում է օդանավերի տիպերը) տիպի օդանավերով, ուղևորներին տրամադրելով՝ _____________ (Սպասարկումների, ծառայությունների նկարագրությունը): Թռիչքի նպատակը Ուղևորների թվաքանակը և/կամ բեռի քանակն ու նկարագիրը Օդանավի պատվիրատուն (անհրաժեշտության դեպքում) Թռիչքների կատարման նվազագույն շաբաթական հաճախականությունները. - ձմեռային շրջանում շաբաթական՝_____________ չվերթ, - ամառային շրջանում շաբաթական՝ _____________ չվերթ:
_______________________________________ (Ներկայացուցչի պաշտոն, անուն, ազգանուն)
Ստորագրություն __________________________ Ամսաթիվ __________________________
Կնիք |
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
REPUBLIC OF ARMENIA
GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION
ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
PERMISSION FOR AIR ROUTE OPERATION
R N 000/20 ______
Օդանավ շահագործող՝ |
Անվանումը |
Aircraft Operator: |
Name |
Գտնվելու վայրը՝ |
___________________ |
Location: |
___________________ |
Օդային ուղի՝ |
___________________ |
Air Route: |
___________________ |
Կետեր և միջանկյալ կետեր՝ |
___________________ |
Points aոd intermediate points: |
___________________ |
Շահագործման տեսակը՝ |
Կանոնավոր օդային հաղորդակցություն |
Type of operations: |
Scheduled air services |
Օդանավերի տիպերը՝ |
___________________ |
Aircraft types: |
___________________ |
Փոխադրումների տեսակը՝ |
(Ուղևորային, բեռնային, համակցված) |
Type of traffic: |
(Passengers, cargo, combined) |
Թույլտվության գործողության |
|
ժամկետը՝ |
"___" ___, 20 ___-"___ " ___, 20___ |
Permission validity: |
"___" ___, 20 ___-"___ " ___, 20___ |
Հաճախականությունը՝ |
Շաբաթական _____ չվերթ |
Frequency: |
_____ flight(s) per week |
Տրման ամսաթիվը՝ |
"___ " ___, 20___ |
Date of issսe: |
"___ " ___, 20___ |
ՍՈՒՅՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՒՄ Է, ՈՐ ՆՇՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՍՈՒՅՆ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՂ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ ԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ:
THIS PERMISSION CERTIFIES THAT MENTIONED AIRCRAFT OPERATOR IS A DESIGNATED CARRIER ON THIS AIR ROUTE AND IT IS VALID IN THE PRESENCE OF THE AIR OPERATOR CERTIFICATE, AIR CARRIER CERTIFICATE AND LICENSE FOR SCHEDULED AIR SERVICES.
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ DIRECTOR GENERAL |
Կ.Տ. Seal |
(Ստորագրություն) __________________ (Signature) __________________ |
Ձև 3
Հ Ա Յ Տ
ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
1. Օդանավ շահագործողի կամ մասնավոր փոխադրում իրականացնող կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները _______________________________________________________ _______________________________________________________ :
2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը ___________ _______________________________________________________ : (լրացվում է առկայության դեպքում)
3. Օդանավի գրանցման երկիրը _________________________________ : 4. Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը ______________________: 5. Փոխադրման նպատակը _____________________________________: 6. Փոխադրման ուղին (մուտքի և ելքի կետերը) Հայաստանի Հանրապետության օդային տարածքում ________________________________________________ _______________________________________________________: 7. Հայաստանի Հանրապետությունից թռիչքի աերոդրոմ, միջանկյալ վայրէջքի աերոդրոմ, վերջնական աերոդրոմ (և հակառակը) ________________________________ ________________________________________________________: 8. Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված` կոմերցիոն, ուղևորային, բեռնային, մասնավոր` ոչ կոմերցիոն) _________________________________ ________________________________________________________: (նշվում է մեկ կամ անհրաժեշտության դեպքում մի քանի փոխադրումների տեսակը կամ տեսակները)
9. Օդանավի բեռնվածություն (ուղևորների քանակը, բեռի քաշը և բնույթը)_______ ________________________________________________________ : 10. Փոխադրման կատարման ամսաթիվը և ժամերը _______________________ ________________________________________________________ : 11. Օդանավի հագեցվածությունը սարքավորումներով ____________________ ________________________________________________________ :
_______________________________________ (Ներկայացուցչի պաշտոն, անուն, ազգանուն)
Ստորագրություն ___________________________
Ամսաթիվ ___________________________
Կնիք |
Ձև 4
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20 _______
ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ
Փոխադրում իրականացնող |
__________________________ |
Պատվիրատու |
__________________________ |
Երթուղի |
__________________________ |
Օդանավերի տիպ(եր)ը |
__________________________ |
Օդանավերի ազգային և գրանցման նիշերը |
__________________________ |
Չվերթի համարը |
__________________________ |
Հաճախականությունը |
__________________________ |
Թույլտվության գործողության ժամկետը՝ մինչև |
«____» _____________ 20__ թ. |
|
__________________________ |
|
(պաշտոն, անուն, ազգանուն) |
Կ.Տ. |
|
«____» _____________ 20__ թ. |
|
(տրման ամսաթիվը) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.03.2015, N 64-Ն | 25.04.2015, N 98-Ն | |
08.02.2013, N 23-Ն | 11.03.2013, N 98-Ն | |
15.12.2009, N 181-Ն | 21.01.2010, N 98-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|